Թխվածք առանց ջեռոցի. Հիանալի սերուցքային աղանդեր

Թխվածք առանց ջեռոցի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստենք թխվածք առանց ջեռոցի՝ թեյի համար:

Սրա պատրաստման համար պահանջվում է ընդամենը մի քանի մթերք և նվազագույն ժամանակ։ Բաղադրատոմսը միշտ օգնում է, երբ հյուրերն արդեն մոտենում են, իսկ աղանդերի համար ոչինչ չկա:

Թխվածք առանց ջեռոցի

Թխվածք առանց ջեռոցի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թխվածքաբլիթներ 250 գր

_Հալված կարագ 120 գր

_Սերուցքային պանիր 400 գր

_Շաքարի փոշի 50 գր

_Սպիտակ շոկոլադ 300 գր

_Սերուցք 450 գր

Թխվածք առանց ջեռոցի

Թխվածք առանց ջեռոցի. Պատրաստման եղանակը

_Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնել մինչև փշրանքներ լինի և խառնել հալած կարագի հետ։

_Վերցնել բացվող ձևաման և ծածկել յուղաթղթով։

_Լցնել փշրանքները և հարթեցնելով՝ սեղմել, ստանալ ամուր շերտ:

_40 — 60 րոպեով դնել սառնարանը։

_Փափուկ պանիրը հարել, լցնել շաքարի փոշին ու սերուցքը, հարել։

_Կարելի է նախ հարել սառեցված սերուցքը, ապա ավելացնել բաղադրիչները և հարել մինչև հարթ զանգված ստացվի։

_Կրեմը քսել շերտի վրա, հարթեցնել։

_Դնել սառնարանում մի քանի ժամ սառչելու համար:

_Լցնել հալեցրած շոկոլադ և դնել սառնարանում ևս 30 րոպե:

Թխվածք առանց ջեռոցի

Կարելի է նաև ձևավորման համար վրան ցանել թխվածքաբլիթի փշրանքներ կամ կակաչի սերմեր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք

Խնդրում ենք Գնահատեք