Բոլորիս կողմից սիրված թխվածք Զեբր այլևս նորություն չէ, բայց չպետք է մոռանալ բաղադրատոմսերը:
Ես փորձել եմ շատ տարբեր բաղադրատոմսեր, բայց սա լավագույնն է իմ կարծիքով:

Թխվածք Զեբր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղ 1\5 թեյի գդալ
_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ
_Կարագ 100 գր
_Ձու 3 հատ
_Կեֆիր 220 մլ
_Ալյուր 200 գր
_Սոդա 1 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Կակաո 10 գր (2 թեյի գդալ)

Թխվածք Զեբր. Պատրաստման եղանակը
_Լցնել շաքարավազը, ավելացնել աղը և փափկած կարագը։
_Հարիչով հարել 4-5 րոպե, մինչև կարագի գույնը բացվի:
_Ձվերը մեկական ավելացնել, հարել 1 րոպե։
_Լցնել սենյակային ջերմաստիճանի մածունը և խառնել։
_Ալյուրին ավելացնել սոդա և փխրեցուցիչ, խառնել: Խմորին ավելացնել ալյուրը, խառնել արդեն գդալով։
_Խմորը բաժանել 2 մասի, մի մասին ավելացնել կակաոն, խառնել։
_Վերցնել ձևամանը (տրամագիծը 20,5 սմ) ծածկել յուղաթղթով (մի քիչ էլ յուղել) և խմորը հերթականությամբ սկսել լցնել՝ սկսած սպիտակից, յուրաքանչյուրը 2 ճ/գ:
_Վերջում, երբ խմորը քիչ մնա՝ լցնել մեկական ճաշի գդալով:
_Գծիկներ անել փայտիկով։
_Թխել 180 աստիճանով մոտ 50 րոպե։ Ստուգել պատրաստ լինելը փայտիկով։

Ահա այսպիսի գեղեցկություն է ստացվում: Թողնել լավ սառչի և մատուցել։
Բարի ախորժակ բոլորին:
Տեսանյութ
Զոլավոր բիսկվիթ







