Իմ սիրելի տատիկը սիրում էր թխել Թխվածք խտացրած կաթով։ Այս թխվածքի անգերազանցելի բույրն ինձ հիշեցնում է իմ մանկության ամենաերջանիկ օրերը։
Նույնիսկ հիմա, երբ ես այն թխում եմ, չեմ կարողանում դիմանալ, մինչև այն դուրս գա ջեռոցից, որովհետև, բույրն աննկարագրելի է:
Իսկ երբ մնացած խտացրած կաթը լցնեք վրան, ուղղակի հեքիաթային համ կլինի:

Թխվածք խտացրած կաթով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Խտացրած կաթ 0,5 բանկա (իսկ մնացածը կարելի է լցնել վրան)
_Մածուն 1 բաժակ
_Շաքարավազ 1 ոչ լիքը բաժակ
_Սոդա 1/3 թ/գդ
_Աղ 1/3 թ/գդ
_Ալյուր այնքան, որ խմորը թթվասերի թանձրության ստացվի

Թխվածքաբլիթ խտացրած կաթով. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել մածունը ու խտացրած կաթը և նորից հարել միատարր զանգված ստանալու համար։
_Ալյուրը մաղել և ալյուրի հետ մեկտեղ ավելացնել աղը և սոդան։
_Խմորը բավականին ջրիկ է, հարելիս երկար ժամանակ մնում են ալիքների հետքերը։
_Թխելու համար նախատեսված տապակին կարագ քսել և ցանել չորահացի փշրանքներ:
_Բիսկվիթը թխվում է ոչ բարձր, բարակ շերտով, այն շատ փարթամ չի ստացվում:
_Խմորը մի փոքր խոնավ է ստացվում ուստի խորհուրդ չեմ տալիս բարձր ձևամաններ վերցնել:
_Ջեռոցը տաքացնել մինչև 200°C և դնել խմորը ներքևի դարակի վրա, ապա կրակն իջեցնել մինչև 170°C և թխել մինչև կիսաեփ լինի։
_Դրանից հետո, խորհուրդ եմ տալիս այն տեղափոխել ջեռոցի միջին դարակի վրա:
_Պատրաստի Թխվածք խտացրած կաթով պետք է կարմրի, իսկ լուցկիով ստուգելիս՝ չոփը չոր դուրս գա։
_Խտացրած կաթը լցնել թխվածքի վրա ու անմիջապես մատուցել թեյի հետ։

Այդպես աներևակայելի համեղ է: Հուսով եմ, որ դա ձեզ նույնպես դուր կգա:
Թխվածքը խտացրած կաթով պատրաստ է:
Բարի ախորժակ։
Տեսանյութ
Բիսկվիթ. Ինչպես պատրաստել Բիսկվիթ







