Թխվածք Կարակում. Քերած խմորով փափուկ քաղցրավենիք

Թխվածք Կարակում ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք Թխվածք Կարակում պատրաստելու տարբերակներից մեկը:

Քերած խմորով թխվածք կարող եք պատրաստել տարբեր միջուկներով՝ և՛ քաղցր, և՛ աղի:

Քաղցր խմորն ու հակադիր համով միջուկը շատ հետաքրքիր և օրիգինալ կդարձնեն կարկանդակը։

Թխվածք Կարակում

Թխվածք Կարակում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 180 գր

_Ալյուր 400 գր

_Շաքարավազ 100 գր

_Ձու 1 հատ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Վանիլին մի պտղունց

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ցանկացած միջուկ՝ ըստ ճաշակի (ջեմ, շոկոլադե մածուկ և այլն)

Թխվածք Կարակում

Թխվածք Կարակում. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել մի պտղունց աղի հետ, քերել սառեցրած կարագը և զանգվածը փշրանքների վերածել։

_Լցնել փխրեցուցիչը և խառնել փշրանքները։

_Ձուն խառնել շաքարավազի հետ և հարել, մինչև հարթ լինի։

_Ձվի զանգվածին ավելացնել թթվասերը և հարել:

_Լցնել փշրանքների մեջ և հունցել փափուկ և ճկուն խմոր։

_Խմորը բաժանել երկու մասի, մեկը մի քիչ փոքր և դնել սառցարանը, մեծ կտորը գրտնակել յուղաթղթի վրա և դնել ջեռոցի տապակի վրա։

_Բացված շերտին ջեմ քսել և խմորի երկրորդ մասը սառցախցիկից հանելով՝ քերել վրան։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 20-30 րոպե, բայց առաջնորդվեք ըստ ջեռոցի։

_Սառելուց հետո, վրան շաքարի փոշի ցանեք և մատուցեք թեյի հետ։

Թխվածք Կարակում

Ախորժելի և բուրավետ կարկանդակը պատրաստվում է շատ արագ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարակում թխվածք մեր մանկությունից

Խնդրում ենք Գնահատեք