Թռչնի կաթ. Տոնական անուշաբույր մեղրահամ աղանդերը հաճելի նրբությամբ կգերի ձեզ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ և փափուկ հայկական թխվածք Թռչնի կաթ՝ թեթև մեղրի բույրով:

Ստացվում է գրեթե մեղրով տորթի նման, շոկոլադե ջնարակով և նուրբ կրեմով:

Թռչնի կաթ

Թռչնի կաթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 150 գր

_Կարագ 80 գր

_Մեղր 50 գր

_Ալյուր մոտ 350 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Սոդա 1 թեյի գդալ

Կրեմի համար

_Շաքարավազ 180 գր

_Կաթ 500 մլ

_Ձու 1 հատ

_Ալյուր 40 գր

_Կարագ 70 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Ջնարակի համար

_Կակաո 2,5 ճաշի գդալ

_Կարագ 45 գր

_Թթվասեր 1,5 ճաշի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

Թռչնի կաթ

Թռչնի կաթ. Պատրաստման եղանակը

_Ձվերը շաքարավազի հետ հարել մինչև հարթվի և ավելացնել մեղրը, զանգվածը խառնել և դնել գոլորշու վրա, հալեցնել զանգվածը։

_Լցնել սոդան, խառնել և վերցնել կրակից։

_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածին, հունցել փափուկ, թանձր և համասեռ խմոր։

_Խմորը ծածկել և թողնել 40 րոպե։

_Բաժանել 3 մասի և յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով։

_Տեղափոխել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և թխել190 աստիճան ջերմաստիճանում, մոտ 5 րոպե։

_Յուրաքանչյուր շերտը նույնպես 2 մասի բաժանել, թուղթը հանել և եզրերը կտրել։ Ստացված փշրանքները բլենդերով մանրացնել։

_Կրեմի համար խառնել բոլոր բաղադրիչները, բացի կարագից և եփել կրեմը, վերցնել կրակից և խառնել փափկած կարագը։ Թողնել սառչի։

_Գլազուրի համար խառնել բոլոր բաղադրիչները, եփել մինչև թանձրանա, վերցնել կրակից։

_Տորթ կազմել՝ շերտերին կրեմ քսելով, կողքերը նույնպես պատել կրեմով և փշրանքներ ցանել։

_Տորթի վրա գլազուր լցնել և տորթը դնել սառնարանում՝ ներծծվելու։

Թռչնի կաթ

Տորթը ստացվում է շատ նուրբ, վառ շոկոլադի և մեղրի համով։

Հիանալի առաջարկ է տոնական խնջույքի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Սպարտակ

Խնդրում ենք Գնահատեք