Թռչնի կաթ. Այս աղանդերը բոլորս մանկուց սիրում ենք ու սրա համն աննկարագրելի ու նուրբ է

թռչնի կաթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թռչնի կաթը շատերն են սիրում, բայց գուցե քչերն են պատրաստել: Նուրբ և թեթև կաթի հիմք, շոկոլադե համեղ ծածկույթ:

Նման աղանդեր պատրաստելը անհրաժեշտ է ինքներդ ձեզ և հարազատ մարդկանց հաճույք պատճառելու համար:

թռչնի կաթ

Թռչնի կաթ. Բաղադրությունը

_Կաթ 900 մլ

_Թթվասեր 450 գ

_Շաքար 200 գ

_Վանիլային շաքար 10 գ

_Ժելատին 25 գ

_0,5 բաժակ կաթ

Շոկոլադե շերտ

_2 շոկոլադե սալիկ`180 գրամանոց

_10 ճաշի գդալ կաթ

_50 գ կարագ

թռչնի կաթ

Թռչնի կաթ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լցնել ժելատինը և սենյակային ջերմաստիճանի 0.5 բաժակ կաթ, թող ուռչի:

_Տաքացնել կաթը: Երբ այն լավ տաքանա, ավելացրեք շաքարավազ և վանիլային շաքար:

_Բերեք եռման աստիճանի, բայց մի եռացրեք, աստիճանաբար լցեք թթվասերը՝ անընդհատ խառնելով:

_Բերեք եռման, անջատեք ջերմությունը: Կաթ-թթվասերի տաք խառնուրդին ավելացնել ուռած ժելատին: Խառնել մինչև ժելատինը լրիվ լուծվի: Խառնուրդը լցնել ձևամանի մեջ:

_Սպասել, մինչև սառչի սենյակային ջերմաստիճանի և դրեք սառնարանում, մինչև այն պնդանա:

_Գլազուրի համար` 10 թեյի գդալ կաթ տաքացնել, մեջը լցնել կտրատած շոկոլադը:

_Կարող եք սպասել, մինչև շոկոլադը հալվի, բայց իմ դեպքում ես ստիպված չէի սպասել: Ծակոտկեն շոկոլադն անմիջապես հալվեց տաք կաթից:

_Պետք է լավ խառնել, այնպես, որ շոկոլադի կտորներ չմնան:

_Ավելացնել կարագը: Խառնել, մինչև ամբողջը լուծվի: Լցնել շոկոլադե գլազուրը սառած կաթնային սերուցքային շերտի վրա: Դնել սառնարանը՝ մինչև ամբողջը պնդանա:

Թռչնի կաթը պատրաստ է, կարող եք գեղեցիկ կտրատել ու մատուցել:

Տեսանյութ

Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով / Մրգահյութով Ցիտրուսային Դոնդող Թարմ, Հաճելի, Արագ /Ժելատին / Jele

Խնդրում ենք Գնահատեք