Ժելե տորթ նարինջով. Նրբագեղ ու թեթև տորթ, որը ձեզ կգերի

Ժելե տորթ նարինջով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել Ժելե տորթ նարինջով պատրաստելու բաղադրատոմսով, որը դուր կգա հատկապես ժելեի սիրահարներին, քանի որ այստեղ այն գլխավոր դեր է խաղում:

Այս թեթև, նարնջի շեշտով տորթը հատկապես հարմար է այն ժամանակների համար, երբ ցանկանում եք ինչ-որ քաղցր ու ոչ շատ կալորիականությամբ մի բան վայելել:

Նման ժելեով աղանդերը կատարելապես թարմացնում է, տալիս է դրական լիցք և կարող է զարդարանք լինել ցանկացած երեկույթի համար: Այս տորթը խելահեղ նրբագեղ տեսք կունենա, եթե ժելեին ավելացնեք նարնջի կամ այլ սիրված մրգերի կտորներ:

Ժելե տորթ նարինջով

Ժելե տորթ նարինջով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Թթվասեր 600 գ

_Թխվածքաբլիթ 200 գ

_Նարնջի ժելե 90 գ

_Նարինջ 1 հատ

_Շաքար 125 գ

_Ժելատին 25 գ

_Վանիլային շաքար 1 թեյի գդալ

Ժելե տորթ նարինջով

Ժելե տորթ նարինջով. Պատրաստման եղանակը

_ժելատինի վրա տաք ջուր լցնել և թողնել կես ժամ:

_Պատրաստեք նարնջի ժելե (հրահանգները կարելի է գտնել դոնդողի տուփի վրա) Նարինջները կտրատել, դասավորել դրանք ձևամանի հատակին և վրան լցնել պատրաստի ժելեն:

_Մաքուր ամանի մեջ հարիչով հարեք թթվասերը, շաքարավազը և վանիլային շաքարը: Դրա մեջ լցնել պատրաստի ժելատինը և փշրած թխվածքաբլիթները:

_Պատրաստված զանգվածը մանրակրկիտ խառնել և լցնել արդեն սառեցված ժելեի վրա: Աղանդերը թողնել սառնարանում:

_Պատրաստի աղանդերը հանելու համար տորթի տապակը մի րոպե տաք ջրի մեջ դնել, ապա արագ շրջեք այն:

Ժելե տորթ նարինջով

Պատրաստեք այս պայծառ ժելե տորթը թեյի համար, ձեր ընտանիքը կգնահատի դա: Դա հատկապես դուր կգա երեխաներին:

Ժելե տորթը նարինջով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Պարզ ու համեղ տորթ առանց թխման

Խնդրում ենք Գնահատեք