Այս փխրուն և չափավոր քաղցրությամ խմորեղենի բաղադրատոմսի մեջ բարդ բան չկա: Իտալական թխվածքաբլիթները ստացվում են համեղ և փափուկ։
Սրանք կարող եք պատրաստել և հյուրասիրել, հատկապես, երբ քաղցրի քանակը պետք է սահմանափակել սննդակարգում:

Իտալական թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 250 գր
_Շաքարավազ 100 գր
_Կարագ 100 գր
_Տաք ջուր 3 — 4 ճաշի գդալ
_Դարչին 2-3 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 10 գր
_Մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը
_Կարագը փափկացնել սենյակային ջերմաստիճանում, հարել տաք ջրով։
_Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և մաղել զանգվածի մեջ, հունցել խմորը և թողնել 10 րոպե։
_Խմորը գրտնակել և շերտերով կամ շրջանակներով կտրատել։
_Շաքարավազը և դարչինը խառնել, որից հետո թաթախել խառնուրդի մեջ
_Շերտերով կտրելու դեպքում կարելի է իրար միացնել խմորի եզրերը։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան շարել թխվածքաբլիթները։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 15 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







