Իտալական կարկանդակ Մարգարիտա

Իտալական կարկանդակ Մարգարիտա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Իտալական կարկանդակ Մարգարիտա. Ամենանուրբ, անուշաբույր կարկանդակը բոլոր առիթների համար: Փորձեք այն մեկ անգամ թխել, և այն կդառնա ձեր ընտանիքի սիրելիներից մեկը:

Այս կարկանդակը առիթ կլինի, որ միշտ հավաքվեք ընտանիքով, մի բաժակ սուրճ և մի կտոր այս հիանալի կարկանդակ վայելելու:

Իտալական կարկանդակ Մարգարիտա

Իտալական կարկանդակ Մարգարիտա. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Դեղնուց 1 հատ
  • Ձու 4 հատ
  • Մի քանի պտղունց աղ
  • Շաքարավազ 125 գ
  • Ալյուր 160 գ
  • Կարտոֆիլի օսլա 40 գ
  • Փխրեցուցիչ 10 գ
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
  • Խոշոր կիտրոնի կեղևի քերուկ
  • Շաքարի փոշի` վրան ցանելու համար

Իտալական կարկանդակ Մարգարիտա

Իտալական կարկանդակ Մարգարիտա. Պատրաստման եղանակը

  1. Սկզբի համար դեղնուցը հարել խորը ամանի մեջ, ապա ավելացնել ձվերը, մի պտղունց աղ անել, ավելացնել շաքար: Հարել հարիչով այնքան, մինչև ծավալը 2-3 անգամ ավելանա: Մոտ 8 րոպե:
  2. Այնուհետև դրա մեջ մաղել ալյուր, օսլա, փխրեցուցիչ և խառնել հեղուկ զանգվածի հետ: Լցնել ձիթապտղի յուղը, կիտրոնի կեղևի քերուկը և դանդաղ արագության տակ խմոր հունցել:
  3. Խմորը լցնել նախապես յուղված և ալյուր ցանած ձևամանի մեջ: Թափահարել ձևամանը՝ ավելորդ օդը հանելու համար: Այժմ ձևամանը դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել 30 րոպե:
  4. Վերջում խմորեղենի վրա ցանել շաքարի փոշի և զարդարել այն ըստ ճաշակի: Ցանկության դեպքում կարող եք օգտագործել ցանկացած օշարակ` խմորեղենը ներծծելու համար: Երեւակայությունն այստեղ անսահման է:

Իտալական կարկանդակ Մարգարիտա

Իտալական կարկանդակ Մարգարիտան պատրաստ է: Օդային, անուշաբույր, նուրբ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

Խնդրում ենք Գնահատեք