Իտալական կեքս. Անուշաբույր փափուկ աղանդերը նուրբ ու ցիտրուսային բույրով կլցնի ձեր տոնական մթնոլորտը

Իտալական կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Իտալական կեքսը փափուկ և նուրբ է ստացվում, ունի թեթև ցիտրուսային համ և բույր:

Իտալական կեքս

Իտալական կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 800 գր

_Կաթ 1 բաժակ

_Շաքարավազ 1,5 բաժակ

_Կենդանի խմորիչ 40 գր

_Կարագ 150 գր

_Ձու 3 հատ

_Դեղնուցներ 2 հատ

_Չրեր 2/3 բաժակ

_Չամիչ 150 գր

_Մշկընկույզ 1 թեյի գդալ

_Ծիրանի չիր 150 գր

_Հիլ 0,5 թեյի գդալ

_Քերած ցիտրուսային քերուկ 1 ճաշի գդալ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Իտալական կեքս

Իտալական կեքս. Պատրաստման եղանակը

_Իտալացի խոհարարների խորհուրդների համաձայն՝ ավելի լավ է, որ կեքսը թխելուց հետո մի քանի օր հանգստանա: Այս կերպ այն ամբողջությամբ կհագեցվի ցիտրուսային համով և չոր մրգերով։

_Քերիչով քերած խմորիչը խառնել շաքարավազի, մի քանի ճաշի գդալ տաք կաթի և 2 ճաշի գդալ ալյուրի հետ, թողնել զանգվածը մնա 15 րոպե։

_Ալյուրը (2 բաժակ) մաղել և խառնել կաթի հետ, հունցել մինչև մածուցիկ լինի, խառնել խմորիչի զանգվածի հետ։

_Համասեռ խմոր հունցել, ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում մնա 3 ժամ։

_Կարագը փափկեցնել սենյակային ջերմաստիճանում։

_Ձվերը հարել մինչև փրփրի, ավելացնել դեղնուցները, հարել և խառնել խմորին։

_Ավելացնել կարագը և հունցել խմորը, ավելացնել շաքարավազը և հունցել։

_Խմորին ավելացնել ալյուրը (ևս 3 բաժակ), բոլոր համեմունքները և շաքարավազը, հունցել։

_Համի համար լցնել կոնյակ կամ ռոմ 2 ճաշի գդալ՝ թխվածքի ավելի հարուստ համ և բույր ստանալու համար։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 2 ժամ։

_Չորացրած մրգերը կտրատել ըստ ճաշակի, կարող են փոխարինվել կտրատած ընկույզով։

_Ձևամանը յուղել կարագով, լցնել խմորը և թողնել 1 ժամ։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 45 րոպե։

_Զարդարել կեքսն ըստ ցանկության։

Իտալական կեքս

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զատկի Կուլիչ Կրաֆին

Խնդրում ենք Գնահատեք