Նույնիսկ սկսնակը կարող է գլուխ հանել Իտալական տորթ պատրաստելու բաղադրատոմսից:
Այն չի պահանջում բարդ բաղադրիչներ, քանի որ աղանդերը հնարավորինս պարզ և համեղ է։ Սա բուրավետ և ախորժելի թխվածք է, որով կարող եք հաճույք պատճառել տնեցիներին

Իտալական տորթ. Բաղադրիչները
_ ձու 2 հատ
_ շաքարավազ 100 գր
_ վանիլին
_ արևածաղկի ձեթ 100 մլ
_ յոգուրտ 100 գր
_ ալյուր 180 գր
_ փխրեցուցիչ 12 գր
_ արքայախնձոր օշարակի մեջ 6 կտոր
_ աղացած նուշ
_ շաքարի փոշի

Իտալական տորթ. Պատրաստման եղանակը
_ 2 ձու կոտրել ամանի մեջ, ապա լցնել 100 գ շաքարավազը և վանիլինը։ Ամեն ինչ խառնել հարիչով։
_ Ավելացնել 100 մլ արևածաղկի ձեթ և 100 գ մածուն։ Կրկին հարել հարիչով:
_ Ալյուրն ու փխրեցուցիչը մաղել։ Խառնել չոր և հեղուկ բաղադրիչները։
_ Խմորը խառնել, որ հասնի միատարր վիճակի, և ոչ մի գնդիկ չմնա։
_Ջեռոցի կաղապարի վրա յուղաթուղթ փռել: Վրան հավասարաչափ տարածել ստացված զանգվածը։
_ Արքայախնձորի կտորները օշարակից հանել, կտրատել, ապա գեղեցիկ շարել խմորի վրա։ Գեղեցկության համար վրան աղացած նուշ շաղ տալ։
_Խմորով կաղապարը դնել հարյուր ութսուն աստիճան տաքացրած ջեռոցում երեսունհինգ րոպեով։
Այժմ տորթը կարող եք զգուշորեն հանել կաղապարից: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել սեղանին։

Տորթը կտրվածքի մեջ շատ լավ տեսք ունի, և պարզապես հիանալի համ ունի: Անպայման պետք է թխել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Պլոմբիր







