Այսօր ուզում եմ ձեզ առաջարկել այս գրավիչ Լակոմկա ռուլետ աղանդերի բաղադրատոմսը: Այս անունով շատ են համեղ և նուրբ քաղցրավենիքներ, փորձեք այս տարբերակը և հուսով եմ դուր կգա ձեզ:

Լակոմկա ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 100 գր
_Կարտոֆիլի օսլա 25 գր
_Շաքարավազ 130 գր և մի փոքր ցանելու համար
_Ձու 5 հատ
_Խնձորի ջեմ 400 գր
_Շոկոլադի քերուկ
Կոնյակով օշարակի համար
_Շաքարավազ 115 գր
_Կոնյակ 15 մլ
Բեզեի համար
_Սպիտակուց 2 հատ
_Շաքարավազ 115 գր
_Լիմոնի աղ մի պտղունց

Լակոմկա ռուլետ. Պատրաստման եղանակը
_Խմորի համար ձվերը հարել շաքարավազի հետ, մինչև սպիտակի, ալյուրը օսլայի հետ մաղել ձվի խառնուրդի մեջ, խառնել։
_Յուղաթղթի մի կտորը կարագով յուղել և խմորը բարակ շերտով քսել վրան՝ քառակուսի կամ ուղղանկյուն ձևավորելով։ Թխել 210 °C ջերմաստիճանում 7 րոպե:
_Օշարակի համար շաքարավազը խառնել 115 մլ ջրի հետ, եփել մինչև շաքարը լուծվի, թողնել մի փոքր սառչի, ապա լցնել կոնյակը։
_Թխվածքաբլիթը հագեցնել օշարակով, քսել ջեմով և փաթաթել ռուլետաձև՝ յուղաթղթի օգնությամբ, թողնել սառչի։
_Բեզեի համար շաքարավազը եռացնել 40 մլ ջրով մինչև «միջին գնդիկի» թեստը (121 ° C), սպիտակուցներն ու լիմոնի աղը հարել մինչև փարթամանա:
_Հարել տաք օշարակով՝ պինդ փրփուր ստանալու համար։
_Ռուլետը պատել բեզեով, թեթևակի շաղ տալ շաքարավազով և թխել առավելագույն տաքացրած ջեռոցում (250-300°C) 2 րոպե։

Հանել ջեռոցից և թողնել սառչի։ Պատրաստի ռուլետի կողքերին ցանել շոկոլադի քերուկ։
Բարի ախորժակ
Տեսանյութ
Ամենահեշտ ռուլետ դասական տարբերակով







