Լավաշով թխվածք. Արագ և հեշտ աղանդեր թեյի համար

Լավաշով թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ես սիրում եմ պատրաստել աղանդեր, որոնք նվազագույն ժամանակ են պահանջում՝ օրինակ Լավաշով թխվածք:

Լավաշն, իհարկե, ունիվերսալ մթերք է, որով կարող եք պատրաստել այն ամենն, ինչ ցանկանում եք: Սա, ընդհանուր առմամբ, բաղադրատոմսի գաղափար է, քանի որ ցանկացած միջուկ կարելի է օգտագործել։

Լավաշով թխվածք

Լավաշով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 6 հատ կլոր կամ 3 հատ երկար, որոնք պետք է կիսել

_Եփած խտացրած կաթ 1 բանկա

_Ընկույզ 200 գր

_Ձու 1 հատ (քսելու համար)

_Ընկույզի խառնուրդ

_Մի քանի ընկույզ թողնել զարդարման համար

Լավաշով թխվածք

Լավաշով թխվածք

Լավաշով թխվածք. Պատրաստման եղանակը

_Վերցնել լավաշը և քսել եփած խտացրած կաթը։

_Վրան ցանել մանրացված ընկույզը և փաթաթել խողովակձև:

_Այժմ ստացված ռուլետը փաթաթել մեկ այլ լավաշի մեջ, իսկ երկրորդ լավաշի վրա միայն մի կողմից քսել խտացրած կաթ, որպեսզի կպչեն իրար։

_Դնել դրանք ջեռոցի տապակի վրա:

_Ռուլետների վրա ձու քսել, ցանկության դեպքում զարդարել ընկույզով:

_Դնել 190 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 10 րոպե, մինչև թեթև կարմրեն։

_Ստացվում են ներսից հյութալի, դրսից խրթխրթան ռուլետներ։

Աղանդերը որոշ չափով փախլավայի համ ունի:

Լավաշով թխվածք

Լավաշով թխվածք

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հայկական Փախլավա

Խնդրում ենք Գնահատեք