Լեհական թխվածքաբլիթներ. Նրբահամ և առողջ աղանդեր

Լեհական թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շատ, շատ համեղ լեհական թխվածքաբլիթներ «Մազուրկա». Այն շատ պարզ է և արագ պատրաստվող։

Ինձ դուր է գալիս, որ մենք չորացրած մրգեր ենք օգտագործում քաղցրավենիքների մեջ, ստացվում է առողջարար և համեղ: Սա թեյի համար հաճելի աղանդեր է:

Լեհական թխվածքաբլիթներ

Լեհական թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բաժակ 200 մլ

_Ձևաման 18 × 28 սմ

_Ալյուր  1 բաժակ

_Շաքարավազ  1 բաժակ

_Աղ մի պտղունց

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ձու  2 հատ

_Ընկույզ  1 բաժակ

_Տարբեր չոր մրգեր 1 բաժակ (չամիչ, թուզ, խուրմա)

Լեհական թխվածքաբլիթներ

Լեհական թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Ձվերը շաքարավազի և աղի հետ հարել մինչև փարթամանա:

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել հարած զանգվածին, մինչև հարթվի։

_Այնուհետև ավելացնել 1 բաժակ մանր կտրատած ընկույզ և 1 բաժակ մանր կտրատած չրեր։

_Խառնել ամեն ինչ և լցնել խմորը յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Խմորը կպչուն է, այդ իսկ պատճառով լավ է տարածել սիլիկոնե բահիկով։

_Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե։

_Դեռ տաք թխվածքաբլիթը բաժանել կտորների։

Լեհական թխվածքաբլիթներ

Բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք