Լոբով աղցան չորահացով. Պարզ մթերքներով պատրաստվող հիանալի, առույգացնող նախուտեստ 

Լոբով աղցան չորահացով ԱՂՑԱՆՆԵՐ

Երբեմն ժամանակ չի լինում ուտելիք պատրաստելու համար, առաջարկում ենք վայելել Լոբով աղցան չորահացով: Հաճախ շատ զբաղված ենք լինում, այնպես որ ստիպված ենք լինում մի քանի պատառ բրդուճով գոհանալ: Բայց, դա իհարկե, բոլորովին ընդունելի չէ, քանի որ օրգանիզմի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է լիարժեք սնունդ:

Մենք առաջարկում ենք պատրաստել համեղ, հագեցնող ու պարզ աղցան, որը և թեթև է և հագեցնող, և որ պակաս կարևոր չէ՝ շատ մատչելի մթերքներով: Պատրաստելու համար շատ քիչ ջանքեր են պետք, անպայման փորձեք:

Լոբով աղցան չորահացով

Լոբով աղցան չորահացով. Անհրաժեշտ բաղադրիչները

_2/3 բաժակ չոր լոբի

_1 գազար

_1 սոխ

_մի բուռ տարեկանի չորահաց (կարելի է օգտագործել սպիտակ)

_2 ճաշի գդալ մայոնեզ

_աղ և պղպեղ` ըստ ճաշակի

_2 ճաշի գդալ բուսական յուղ

_1 ճաշի գդալ կարագ

Լոբով աղցան չորահացով

Լոբով աղցան չորահացով

Լոբով աղցան չորահացով. Խոհարարության եղանակը

_Լավ լվանալ լոբին և թողնել ջրի մեջ մի քանի ժամ, այնուհետև եփել մինչև փափկի: Կամ, ինչպես խորհուրդ են տալիս որոշ մասնագետներ, պետք է լվանալ և անմիջապես եփել մինչև պատրաստ լինելը, աղ արած ջրի մեջ:

_Մաքրել և մանրացնել սոխը, լվանալ, կեղևը մաքրել և քերել գազարը:

_Թավայի մեջ տաքացնել երկու տեսակ յուղերը, ավելացնել բանջարեղենը, թեթևակի աղ և պղպեղ ցանել:

_Շոգեխաշել 7-8 րոպե, հաճախ խառնելով, միջին կրակի վրա:

_Խառնել տապակած բանջարեղենը պատրաստի լոբու հետ և թող սառչի:

_Դրանից հետո աղցանին խառնել մայոնեզ, այս բաղադրատոմսով դրա շատ քիչ քանակ է պետք:

_Աղցանին համ տալու համար ծածկեք և թողեք ներծծվի առնվազն 20-25 րոպե:

_Մատուցելուց 3-5 րոպե առաջ աղցանի վրա լցրեք չորահացը:

Լոբով աղցան չորահացով

Լոբով աղցանը չորահացով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք