Լոլիկով նախուտեստ. Ամառային թեթև աղցան

Լոլիկով նախուտեստ ԱՂՑԱՆՆԵՐ

Լոլիկով նախուտեստ. Ամառային թեթև աղցան

Վերջապես, եկել է ժամանակը, երբ լոլիկը դադարում է պլաստմասե տեսք ունենալ: Ես արդեն նկատում եմ տոմատի բնորոշ բույրը, և պտուղներն ավելի հյութալի և փափուկ են դառնում: Իհարկե, բոլորս սպասում ենք որ հայտնվեն հողի վրա աճած լոլիկները: Լոլիկի, սխտորի և կանաչիների համադրությամբ նախուտեստը, իրոք, աննման է:

Կան շատ նմանատիպ բաղադրատոմսեր, և ես փորձել եմ մեկ տասնյակից ավելի: Բայց այս բաղադրատոմսից հետո ես դադարեցրի այս հարցում իմ փնտրտուքները: Ինչպես արդեն հասկացաք, մեզ շատ լոլիկ, սխտոր և համբերություն է պետք: Բայց ես համոզված եմ, որ դուք չեք ափսոսի այդ ժամանակի համար: Ի վերջո, արժե անպայման փորձել ամառային լոլիկի վրա հիմնված նախուտեստը` կծու սխտորի սոուսով:

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լոլիկ 2 կգ
  • Բուլղարական պղպեղ 4 հատ
  • Սխտոր 1 հատ
  • Աղ 2 ճաշի գդալ
  • Շաքարավազ 80 գ
  • Քացախ 100 մլ
  • Արևածաղկի ձեթ 100 մլ
  • Համեմ՝ ըստ ճաշակի
  • Կանաչ չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

  1. Կլպել պղպեղը, կտրել շերտ և դնել բլենդերի ամանի մեջ: Ավելացնել մաքրած սխտորը և մի փոքր չիլի:
  2. Բաղադրությունը հարել միատարր վիճակի հասցնելով:
  3. Ստացված զանգվածին ավելացնել աղ, շաքար, քացախ (6%) և արևածաղկի ձեթ (կամ ձիթապտուղ): Լավ խառնել:
  4. Կտրատել կանաչիները և խառնել սոուսին:
  5. Լոլիկը կտրել եռանկյունիներով:
  6. Լցնել մի փոքր սոուս խորը ամանի մեջ, ապա լոլիկի մեկ երրորդը:
  7. Հերթով շարել շերտերը, ավարտելով սոուսով:
  8. Ծածկել և դնել սառնարանում 2 օր:

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ

Երբ համեմված նախուտեստը լավ ներծծվի, դրեք այն ափսեի մեջ և մատուցեք մսի և այլ ուտեստների հետ: Լոլիկը կծու է, բայց համեղ: Ընդհանուր առմամբ, այ հիանալի է ամառային եղանակին: Այնպես որ, մի հապաղեք, սկսեք պատրաստել:

Լոլիկով նախուտեոտը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարիր աղցան

Խնդրում ենք Գնահատեք