Լոլիկով նախուտեստ. Համեղ աղցան

Լոլիկով նախուտեստ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոլիկով նախուտեստ. Համեղ աղցան

Խոստովանեք, ի՞նչ եք պատրաստում լոլիկով: Մինչև վերջերս իմ խոհանոցում ընդսունված էին երեք հիմնական տարբերակ՝ թարմ բանջարեղենային աղցան, ջեռեփուկ և, իհարկե, պահածոյացում: Բայց չորրորդը, որի մասին ես բոլորովին պատահաբար իմացա, ստվերեց նախորդ երեք պատրաստման եղանակները:

Դա լոլիկով, սոխով և սխտորով նախուտեստն է: Բառերով շատ պարզ է թվում, բայց իրականում գերազանց լցոնումը կարևոր դեր է խաղում:

Լցոնման հիմքը մեղրն է: Կարծում եք այն համատեղելի՞ է բանջարեղենի և սոխի հետ: Այո, իհարկե, ստացվում է արտառոց համ. Քաղցր՝ մեղրի և կծու՝ կարմիր պղպեղի շնորհիվ: Ներկայացնում ենք լոլիկով նախուտեստի բաղադրատոմսը, ծանոթացեք և պատրաստեք այն:

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լոլիկ 5 հատ
  • Սոխ 3 հատ
  • Սխտոր 4 պճեղ
  • Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
  • Ռեհան 1 թեյի գդալ
  • Կարմիր պղպեղ 1 պտղունց
  • Մեղր 1,5 ճաշի գդալ
  • Աղ 0.5 թեյի գդալ

Լոլիկով նախուտեստ

Լոլիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

  1. Լոլիկով և սխտորով նախուտեստի համար լոլիկները կտրել մոտ 0,5-0,6 սմ հաստության կտորներով:
  2. Այժմ կտրել մաքրած սոխը օղակներով իսկ սխտորը՝ փոքր կտորներով:
  3. Խառնել մեղրը և կիտրոնի հյութը: Ավելացնել արևածաղկի ձեթ, ռեհան, աղ և կծու պղպեղ:
  4. Վերցնել մաքուր ապակե բանկա և լոլիկը դնել ներքևում, որպես առաջին շերտ:
  5. Վրան շաղ տալ սոխ և սխտոր: Կրկնել շերտերն այս հերթականությամբ, մինչև սպառվեն բոլոր բաղադրիչները:
  6. Լցնել պատրաստած սոուսը, փակել կափարիչը և լավ թափահարել բանկան:
  7. Լոլիկով և սոխով նախուտեստն առնվազն կես ժամով դնել սառնարան:

Լոլիկով նախուտեստ

Անուշաբույր լոլիկները սոխով կատարյալ են խորովածի, խնջույքի համար: Բանկայի մեջ կարող եք նաև մի փոքր կանաչի ավելացնել. Համը ոչ թե միայն կբարելավվի, այլև նախուտեստը կլինի աներևակայելի պայծառ: Բաղադրատոմսը պահպանեք, ձեր նախընտրելիների ցանկում և այս լոլիկի նախուտեստը մատուցեք հյութեղ ուտեստների հետ:

Լոլիկով նախուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք