Հյուրերին զարմացնելու նոր բաղադրատոմս Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք յուրահատուկ ուտեստ կամ նախուտեստ Լցոնած ՍՄԲՈՒԿ Հավի Կրծքամսով։ Խոստանում եմ շատ հետաքրքիր բաղադրատոմս ներկայացնել, ինչպես նաև խաղարկություն ունենալ այս տեսանյութում։

Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով

Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով Բաղադրիչներ

  • Սմբուկ — 2-3 հատ
  • Կրեմ-Պանիր Պրեզիդենտ — 60 գր․
  • Հավի կրծքամիս- 60 գր․
  • Վարունգ և ավոկադո ռոլերի մեջ տեղադրելու համար — 1-ական

Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով

Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով Պատրասման եղանակը

  • Սմբուկ կօգտագործենք 2-3 հատ, առանց կեղևահանելու երկար շերտերի բաժանենք
  • Մաղի մեջ շարենք շատ քիչ աղ ցանենք, դնենք կողքի մոտ 30 րոպեով, որպեսզի ավելորդ հեղուկը իր միջից դուրս տա, ինչպես նաև դառնությունը, եթե մատղաշ չեն սմբուկները
  • Ձիթայուղ լցնենք տաք տապակի վրա և սկսենք տապակել շերտերը բոլոր կողմերից
  • Ի դեպ եթե աղը տապակվող բանջարեղենների մեջ վերջում լցնենք, ավելի քիչ ձիթայուղ կքաշեն իրենց մեջ և ավելի քիչ կկեղտոտեն տարածքը
  • Տապակվելուց հետո անմիջապես հանում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա շարում, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա
  • Այժմ անցնենք լցոնը պատրաստելուն

Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով

  • Կրեմ-պանիր եմ օգտագործելու Պրեզիդենտ ֆիրմայից, վերցրել եմ սուշիների համար նախատեսված այս համեղ պանիրը, կարելի է նաև դասական տարբերակը օգտագործել ընկույզի համով, դա էլ շատ համեղ կստացվի
  • Կես տուփը կբավարարի մեզ այսօր
  • Տեսեք ինչ փափուկ հաճելի կրեմ-պանիր է
  • Վրան կավելացնենք մանրացված հավի կրծքամիս նույն չափաբաժնով
  • Մեկ ատամ թարմ սխտոր մանրացնենք ավելացնենք վրան
  • Սամիթ և համեմի նոսր փունջ մանրացնենք ավելացնենք լցոնի մեջ, աղ պղպեղ կարող եք լցնել եթե ավելի աղի կուզեք
  • Միջուկի համար ավոկադո և վարունգ նախապատրաստենք, եթե ավոկադո չունեք ձեռքի տակ, կարող եք միայն վարունգ օգտագործել
  • Այժմ սկսենք հավաքել մեր սմբուկով ռոլերը
  • Շերտը փռենք
  • Եզրում մեկ գդալ լցոնից դնենք
  • Աջ և ձախ կողմերից ավոկադոն և վարունգը տեղադրենք և նուրբ փաթաթենք, ստանալով գեղեցիկ  լցոնած սմբուկ ե ռոլ

Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով

  • Դե մեր խաղարկության կանոնները անփոփոխ են, հարկավոր է բաժանորդագրվել մեր ալիքին, ֆեյսբուքյան էջին, նաև ինստագրամին, լայքեր դներ և թողնել մեկնաբանություն բաղադրատոմսի վերաբերյալ
  • Կարելի է զարդարել մանրացված ընկույզով կամ նուշով
  • Վերջ մեր ուտեստը պատրաստ է, կարելի է շատ պատրաստել միանգամից և որպես ճաշ մատուցել լրիվ

Լցոնած Սմբուկ Հավի Կրծքամսով Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք