Քնքուշ լցոնով սիգարետներ. Փափուկ և եթերային թխվածք

Լցոնով սիգարետներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Լցոնով սիգարետներ պատրաստվում են պարզ և արագ:

Միջուկի համար վերցրեք ցանկացած ջեմ, մուրաբա կամ շոկոլադե մածուկ։

Լցոնով սիգարետներ

Լցոնով սիգարետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 500 գր

_Չոր խմորիչ 10 գր

_Տաք կաթ 50 մլ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 6 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Վանիլին ըստ ճաշակի

_Կաթ 200 մլ

Լցոնով սիգարետներ

Լցոնով սիգարետներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել, խառնել խմորիչի, տաք կաթի և բուսայուղի հետ։

_Թողնել 5 րոպե, փոսիկ անել և դրա մեջ լցնել բաղադրիչները։

_Ավելացնել շաքարավազը, ձուն, վանիլինը ըստ ճաշակի, զանգվածը ձեռքերով խառնել, ավելացնել կաթը, հունցել խմոր։

_Խմորը ծածկել թաղանթով և թողնել տաք տեղում 40 րոպե։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը շերտով գրտնակել և եռանկյուններով կտրատել։

_Խմորի լայն կողմում լցնել մուրաբա կամ ջեմ, փաթաթել և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Վրան քսել հարած ձու և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 20 — 25 րոպե։

Լցոնով սիգարետներ

Պատրաստի թխվածքին շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք