Խմորիչով թխվածքաբլիթ. Ախորժելի ու փխրուն քաղցրավենիք

Խմորիչով թխվածքաբլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս Խմորիչով թխվածքաբլիթի բաղադրատոմսը դարձել է իմ նախընտրածներից մեկը:

Սա ունիվերսալ խմորեղեն է, որը պատրաստվում է մատչելի մթերքներով: Ստացվում է փափուկ և համեղ թխվածքաբլիթ:

Խմորիչով թխվածքաբլիթ

Խմորիչով թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 250 գր

_Շաքարավազ 80 գր

_Ձու 3 հատ

_Մի պտղունց աղ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Խմորիչ 10 գր

_Ջուր 80 մլ

_Ալյուր մոտ 550 գր

Խմորիչով թխվածքաբլիթ

Խմորիչով թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը

_Տաք ջրին խառնել շաքարավազը և խմորիչը, թողնել հանգստանա։

_Փափկած կարագը խառնել աղի և շաքարավազի հետ, հարել հարիչով մինչև փարթամ դառնալը։

_Հերթով ավելացնել ձվերը և ամեն անգամ լավ հարել։

_Խմորիչով ջուրը լցնել և հարել։

_Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին։

Հուշում. ձեզ կարող է անհրաժեշտ լինել մի փոքր կամ ավելի շատ ալյուր, քան բաղադրատոմսում նշված քանակությունը: Խմորը պետք է լինի շատ փափուկ և ճկուն, եթե շատ ալյուր լցնեք ձիգ կդառնա և լավ չի բարձրանա։

_Խմորի շերտը գրտնակել մինչև 5,5 մմ հաստությամբ և կտրատել կամայական կտորներով, որոնք պետք է տեղափոխել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Խմորի վրա ցանել շաքարավազ, թխել 180 աստիճանով մոտ 15-20 րոպե մինչև ոսկե դարչնագույնը:

Խմորիչով թխվածքաբլիթ

Ստացվում է փարթամ, խրթխրթան կեղևով թխվածք, որը կարելի է ավելի օրիգինալ դարձնել, եթե ցանեք քնջութի սերմեր, կտրատած ընկույզներ կամ հենց խմորի մեջ ավելացնել կիտրոնի քերուկ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

5 Գաթա մածունով կլոր գաթա

Խնդրում ենք Գնահատեք