Խմորիչով կեքս. Անուշաբույր թխվածք նուշով

Խմորիչով կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խմորիչով կեքս պատրաստելու համար առաջարկում ենք 1981 թվականի գերմանական խոհարարական գրքի բաղադրատոմս։

Սա եվրոպական ավանդական խմորեղենի բաղադրատոմսերից մեկն է:

Խմորիչով կեքս

Խմորիչով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 500 գր

_Կաթ 3/4 բաժակ

_Չոր խմորիչ 10 գր

_Շաքարավազ 100 գր

_Կարագ 200 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ձու 2 հատ

_Սպիտակ չամիչ 100 գր

_Մանրացված նուշ 2 ճաշի գդալ

_Նուշ 2 ճաշի գդալ

_Կիտրոն 1 հատ

Խմորիչով կեքս

Խմորիչով կեքս. Անուշաբույր թխվածք նուշով

Խմորիչով կեքս. Պատրաստման եղանակը

_Խմորը պատրաստել՝ խառնելով 1 բաժակ ալյուրը, խմորիչը և կաթը։

_Թողնել տաք տեղում 30 րոպե, որ բարձրանա։

_Պատրաստել մեկ կամ երկու կաղապար: Կողերին յուղ քսել ու ցանել 1 թեյի գդալ աղացած նուշ:

_Կաղապարի ներքևում ամբողջական նուշեր շարել։

_Փափուկ կարագը շաքարավազի և աղի հետ հարել հարիչով 10 րոպե։

_Այնուհետև հարելը շարունակելով՝ հերթով ավելացնել ձվերը և հարել ևս 5 րոպե։

_Խմորը լցնել կարագ-ձվի զանգվածի մեջ, ավելացնել մեկ կիտրոնի քերուկը, աղը, լվացած և չորացրած չամիչը, աղացած նուշը։

_Ամեն ինչ խառնել և մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը։

_Խառնել ամեն ինչ և լցնել պատրաստված կաղապարների մեջ։

_Թողնել 30-40 րոպե, ապա թխել 25-30 րոպե 180°C ջերմաստիճանում։

_Ցանկության դեպքում սառած խմորեղենի վրա կարելի է ցանել շաքարի փոշի։

Խմորիչով կեքս

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք