Խնձորի միջուկով աղանդեր. Որպես միջուկ, դուք կարող եք վերցնել ոչ միայն խնձոր, այլ նաև ուրիշ քաղցր միջուկներ:
Խմորը փափուկ է և չի քանդվում, երկար ժամանակ մնում է թարմ:

Խնձորի միջուկով աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կեֆիր 10 գր
_Կարագ 120 գր
_Դեղնուց 1 հատ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Ալյուր 300 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Աղ մի պտղունց
Լցոնը պատրաստելու համար
_Խնձոր 6 հատ
_Շաքար մոտ 2 ճաշի գդալ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Կարագ 1 ճաշի գդալ


Խնձորի միջուկով աղանդեր. Պատրաստման եղանակը
_Խնձորները լավ լվանալ, մաքրել կեղևը և քերել խոշոր քերիչով:
_Տապակի մեջ տաքացնել կարագը, լցնել խնձորի զանգվածը, ավելացնել շաքարավազը և խառնել:
_Անընդհատ խառնելով եփել 5 րոպե, մինչև հեղուկը գոլորշիանա: Թողնել զանդվածը սառչի:
_Խմորի համար տաք կեֆիրին ավելացնել դեղնուցը, աղը և շաքարը:
_Մաղել ալյուրը և խառնել փխրեցուցիչի հետ:
_Ավելացնել սառը սերուցքային կարագի կտորները ալյուրի վրա և զանգվածը փշրանքների վերածել:
_Լցնել ջրիկ զանգվածը և պատրաստել խմորը, այն փափուկ և առաձգական պետք է լինի: Ծածկել և դնել սառնարանը 15 րոպե:
_Խմորը բաժանել 2 մասի և յուրաքանչյուրը գրտնակել մինչև 4 մմ հաստության շերտով:
_Վրան կարագ քսել և տարածել միջուկը:
_Պետք է հնարավորինս ամուր փաթաթել գլանաձև, որից հետո կտրել կտորներով:
_Նույնը անել խմորի երկրորդ շերտով:
_Թխվածքաբլիթները դասավորել ջեռջոցի տապակի վրա, որը ծածկված է յուղաթղթով:
_Հարած դեղնուց քսել թխվածքաբլիթներին և թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե:

Թխվածքաբլիթները ստացվում են շատ համեղ, բուրավետ և քնքուշ: Իմ հյուրերին սրանք միշտ շատ են դուր գալիս և ես հաճախ եմ պատրաստում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ պեսոչնի պեչենի







