Խնձորով աղանդեր. Փափուկ և նուրբ խմորով նրբահամ քաղցրավենիք

Խնձորով աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Օրիգինալ բաղադրատոմս՝ կաթնաշոռով նուրբ և փափուկ խմորով Խնձորով աղանդեր:  Ամեն ինչ շատ պարզ է ու արագ, իսկ արդյունքը անպայման կզարմացնի ձեզ, դուք անմիջապես կսիրահարվեք այսպիսի քաղցրավենիքին:

Խնձորով աղանդեր

Խնձորով աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խնձոր 2-3 հատ

_Կարագ 30 գր

_Շաքարավազ 3 — 4 ճաշի.գդալ

Խմորը պատրաստելու համար 

_Ալյուր 400 գր

_Կարագ 120 գր

_Շաքարավազ 100 գր

_Ձու 1 հատ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Միջուկը պատրաստելու համար 

_Կաթնաշոռ 300 գր

_Շաքարավազ 120 գր

_Ձու 1 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

Խնձորով աղանդեր

Խնձորով աղանդեր

Խնձորով աղանդեր. Պատրաստման եղանակը

_Մաքրել խնձորները և հանել միջուկը՝ զգույշ լինելով, որ բոլոր խնձորները չվնասվեն և օղակաձև կտրատել։

_Թավայի մեջ հալեցնել կարագն ու շաքարավազը և խառնուրդը հասցնել եռման աստիճանի, շարել խնձորի կտորները և տապակել երկու կողմից, որպեսզի պատվեն քաղցր կարամելով։

_Հանել տապակած կտորները թավայից և դնել ափսեի մեջ:

_Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և քերել սառեցրած կարագը։ Զանգվածը ձեռքերով փշրանքների վերածել։

_Ավելացնել ձուն, թթվասերը և շաքարավազը, հունցել խմոր։ Ծածկել և թողնել 10 րոպե։

_Կաթնաշոռը խառնել շաքարավազի, թթվասերի և ձվի հետ, զանգվածը հարել բլենդերով մինչև հարթվի։

_Խմորը բաժանել 2 մասի։

_Ձևամանի մեջ խմորի մի մասը դնել և հարթեցնել, կողքերով ձևավորել, լցնել կաթնաշոռի միջուկը։

_Վրան շարել կարամելացված խնձորի շրջանակները։

_Ծածկել խմորի երկրորդ մասով, վրան քսել հարած դեղնուց։

_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում, մոտ 30-40 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Խնձորով աղանդեր

Կարկանդակը պարզապես զարմանալի է ստացվում, խմորը նուրբ է, փափուկ: Այսպիսի աղանդեր կարելի է մատուցել հյուրերին և զարմացնել նրանց։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած խնձոր

Խնդրում ենք Գնահատեք