Խնձորով բուլկիներ. Հիանալի փափուկ քաղցրավենիք

Խնձորով բուլկիներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սա իդեալական տարբերակ է խնձորով բուլկիներ թխելու համար:

Ունիվերսալ խմորը ստացվում է շատ փափուկ և քնքուշ, փարթամ, այն հիանալի համադրվում է տարբեր միջուկների հետ՝ և՛ քաղցր, և՛ աղի:

Խնձորով բուլկիներ

Խնձորով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

_Չոր խմորիչ 7 գր

_Տաք կաթ 300 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Կարագ 40 գր

_Բուսական յուղ 40 գր

_Ձու 1 հատ

_Ալյուր՝ մոտ 600 գր

Միջուկի համար

_Խնձոր 3 հատ

_Շաքարավազ 30 գր

_Կարագ 30 գր

_Դարչին՝ ըստ ճաշակի

_Քսելու համար դեղնուցը խառնել մեկ գդալ կաթի հետ

Խնձորով բուլկիներ

Խնձորով բուլկիներ

Խնձորով բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթի մեջ լուծել խմորիչը և շաքարավազը, թողնել 10 րոպե։

Հուշում. խմորի համար բոլոր մթերքները պետք է տաք լինեն, որպեսզի խմորն այնուհետև հավասարապես բարձրանա և թխելու ընթացքում փարթամ մնա։

_Ավելացնել բուսայուղը և փափկած կարագը, խառնել։

_Ավելացնել ձուն և աղը, խառնել։

_Լցնել մաղած ալյուրի 1/3-ը զանգվածի մեջ և հունցել։

_Աստիճանաբար ավելացնել ամբողջ ալյուրը և հունցել խմորը, հնարավոր է քիչ կամ շատ ալյուր անհրաժեշտ լինի, այնպես որ պետք է լավ խառնել և շատ չպնդացնել:

_Խմորը ծածկել և 1 ժամով դնել տաք տեղում։

_Մաքրել խնձորները և կտրատել մեծ կտորներով:

_Խմորը գրտնակել և շերտերով կտրատել, պետք է ստացվի 10 — 12 շերտ:

_Յուրաքանչյուրի վրա դնել մի կտոր խնձոր, մի կտոր կարագ, շաքարավազ ցանել և խմորը ռուլետի նման փաթաթել

_Դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և ծածկած թողնել ևս 15 րոպե։

_Վրան կաթով հարած դեղնուց քսել:

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 20 — 25 րոպե։

_Սառելուց հետո կարելի է նաև շաքարի փոշի և դարչին ցանել, իսկ ներսում խնձորի հետ դնել մանր կտրատած ընկույզ և չամիչ։

Խնձորով բուլկիներ

Խնձորով բուլկիներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք