Խնձորով բուլկիներ. Վերցրեք 2 խնձոր և պատրաստեք համեղ քաղցրավենիք 

Խնձորով բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Անուշաբույր, խնձորով բուլկիները պատրաստվում են նվազագույն մթերներով, բարձրակարգ տեսքով, հեշտ, արագ և արդյունքը ձեզ հաստատ դուր կգա:

Խնձորով բուլկիներ

Խնձորով բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 270 գր

_Խնձոր 2 հատ

_Աղ մի պտղունց

_Շաքար 80 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

_Տաք կաթ 100 մլ

_Չոր խմորիչ 8 գր

_Դեղնուց + կաթ

Խնձորով բուլկիներ

Խնձորով բուլկիներ

Խնձորով բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Լցնել խմորիչը և շաքարը տաք կաթի մեջ և թողնել մի քանի րոպե, մինչև փրփրի:

_Մաղել ալյուրը և խառնել աղի, վանիլինի հետ և լցնել կաթնային զանգվածի և հարած ձվի մեջ:

_Խմորը հունցել, այն չպետք է լինի կպչուն և պինդ:

_Ծածկել փայլաթիթեղով և թողնել տաք տեղում 40-60 րոպե:

_Խմորը հունցել և գրտնակել այն ալյուրով շաղված սեղանի վրա՝ բարակ շերտով:

_Խնձորները մաքրել, կտրել բարակ շերտերով և հավասար տարածել խմորի շերտի վրա:

_Փաթաթել ռուլետի նման, պտտելով խնձորի շերտերը սեղմել ծայրերը:

_Գլանաձև փաթաթված խմորը կտրել մասերով և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա: Ծածկել սրբիչով, թողնել 30 րոպե:

_Հարել դեղնուցը մի գդալ կաթի հետ և քսել բուլկիների վրա:

_Թխել 180 աստիճանով մոտ 20 — 30 րոպե, բուլկիները պետք է ոսկե դարչնագույն լինեն:

_Սառելուց հետո ցանել շաքարի փոշի կամ այն՝ խառնած դարչինով:

Խնձորով բուլկիներ

Բուլկիները շատ փափուկ և բուրավետ են, հաջորդ օրը դրանք թարմ կմնան:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք