Փափուկ ու նուրբ Խնձորով բուլկին շատ հեշտ է պատրաստվում։ Ստացվում է փարթամ, բուրավետ, հաջորդ օրն էլ է մնում թարմ։
Պարզապես փորձեք այս բաղադրատոմսը և այն կդառնա ձեր սիրելիներից մեկը:

Խնձորով բուլկի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Խնձոր 200 գր
_Կարագ 50 գր
_Կաթ 50 մլ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Խմորիչ 1 թեյի գդալ
_Մի պտղունց աղ
_Ալյուր 500 գր
_1 Ձու և մածուն 3 ճաշի գդալ կարկանդակներին քսելու համար

Խնձորով բուլկի. Պատրաստման եղանակը
_Մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, կաթը՝ տաք։
_Խնձորները կտրատել կտորներով և տրորել ձվի հետ։ Զանգվածը հարել սուզվող բլենդերով, մինչև հարթվի:
_Զանգվածին ավելացնել հալած կարագը, խմորիչը, շաքարավազը և մի պտղունց աղ, խառնել։
_Մաղած ալյուրը լցնել մասերով և հունցել փափուկ և ճկուն խմոր։
Հուշում. կարող է ձեզ մի քիչ էլ շատ ալյուր անհրաժեշտ լինի, բայց խմորը շատ մի պնդացրեք, այլապես բուլկիները փարթամ և եթերային չեն լինի։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Խմորը կտրատել և բաժանել 12 մասի, յուրաքանչյուրը փոքրիկ գնդիկներ անել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և գնդիկները շարել տապակի մեջ, ծածկել և թողնել 20 րոպե։
_Ձուն հարել մածունի հետ և քսել բուլկիներին: Կարող եք նաև շաղ տալ քնջութի սերմեր։
_Թխել արդեն 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 — 30 րոպե։

Բուրավետ խնձորով բուլկիները դուք անպայման կհավանեք ու հաճախ կթխեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած խնձոր ֆրանսիական ձևով







