Կաթով փափուկ խմորով խնձորով բուլկին լավ է թխվում և ստացվում է շատ եթերային ու փարթամ: Միջուկի համար վերցրեք ցանկացած մթերք, ոչ միայն քաղցր մրգեր, այլ նաև աղի տարբերակներ։
Կարելի է պատրաստել թեկուզ ամեն օր՝ միջուկները փոխելով:

Խնձորով բուլկի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք կաթ 200 մլ
_Խմորիչ 1,5 թեյի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Աղ մի պտղունց
_Ձու 1 հատ
_Ալյուր 420 գր
Միջուկը պատրաստելու համար
_Խնձոր 4 հատ
_Շաքարավազ 50 գր
_Կարագ 30 գր
_Դարչին՝ ըստ ճաշակի
Խորիզի համար
_Կարագ 100 գր
_Ալյուր 130 գր
_Շաքարավազ 130 գր
_Դեղնուց 1 հատ


Խնձորով բուլկի. Պատրաստման եղանակը
_Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, ավելացնել ձուն և հալած կարագը։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, հունցել փափուկ խմոր։
_Ծածկել և դնել տաք տեղ 1 — 1,5 ժամ:
_Խնձորները կտրատել փոքր խորանարդիկներով, դնել կարագով տապակի մեջ, ցանել շաքարավազը և եփել, մինչև հեղուկը գոլորշիանա։
_Ավելացնել դարչին ըստ ճաշակի և թողնել սառչի։
_Խորիզի համար խառնել բոլոր բաղադրիչները և ձեռքերով տրորել։
_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել վրան և բաժանել մասերի։
_Յուրաքանչյուրը գրտնակել շերտով և միջուկը դնել մի եզրին, երկրորդին՝ փշուրները։
_Փաթաթել խմորը՝ տոպրակ պատրաստելով։
_Ձևամանը յուղաթղթով ծածկել և յուղ քսել, բուլկիները շարել շրջանաձև և ծածկել, թողնել 15 րոպե։
_Վրան քսել հարած դեղնուց և ցանել մնացած խորիզը։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե։


Կարկանդակը հեշտությամբ բաժանվում է իրարից, ստացվում է շատ փափուկ, թեթև, համեղ։
Եթե այն պատրաստում եք աղի միջուկով, ապա քաղցր փշրանքների փոխարեն կարելի է քնջութ լցնել։
Բարի ախորժակ:







