Խնձորով թխուկ. Մրգային նուրբ միջուկով ծրարներ՝ փափուկ, բայց խրթխրթան կեղևով

Խնձորով թխուկ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսպիսի բուրավետ, փափուկ, բայց խրթխրթան կեղևով համեղ Խնձորով թխուկ պատրաստեք երեկոյան թեյի համար: Այս քնքուշ միջուկով խմորե ծրարները կպատրաստեք շատ պարզ և արագ։

Խնձորով թխուկ
Խնձորով թխուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ սպիտակաձավար 50 գ

_ ալյուր 200 գ

_ շաքարավազ 1 թեյի գդալ

_ ջուր 150 մլ

_ 1 պտղունց աղ

_ վանիլին

_ խնձոր 2 հատ

_ կարագ 1 ճաշի գդալ

_ բուսական յուղ 1 ճաշի գդալ

_ ալյուր 1 ճաշի գդալ

Խնձորով թխուկ Խնձորով թխուկ
Խնձորով թխուկ. Պատրաստման եղանակը

_ Այս քանակի մթերքներից ստացվում է 7 հատ ծրար։ Հետևաբար, պարզապես ավելացրեք բաղադրիչների ծավալները և անմիջապես պատրաստեք ավելի շատ քանի որ թխվածքը շատ համեղ է ստացվում։

_ Ալյուրը մաղել և խառնել սպիտակաձավարի, շաքարավազի, աղի և վանիլային շաքարի հետ։

_ Լցնել ջուրը և խմոր հունցել, ծածկել սննդային թաղանթով և 30 րոպեով դնել սառնարանում։

_ Խմորը բաժանել 7 գնդիկի։

_ Շերտերին քսելու համար խառնել բուսական յուղը, կարագը և ալյուրը։

_ Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել բարակ բլիթի նման, վրան քսել խառնուրդը և ծրարի նման ծալել։

_ Խնձորները շրջանաձև կտրատել և մեջտեղի մասը հեռացնել։

_ Յուրաքանչյուր շրջանակը թաթախել շաքարավազի մեջ։

_ Կրկին գրտնակել ծրարները, մեջտեղում դնել խնձորի շրջանակը և խմորը նորից ծրարաձև ծալել։

_ Խմորի վրա քսել կաթով հարած դեղնուց։

_ Թխել 180 աստիճանով մոտ 15-20 րոպե։

Խնձորով թխուկ

Թխուկները պարզապես կատարյալ են: Ձեզ պետք կգան քիչ և մատչելի մթերքներ: Իսկ միջուկը կարող եք պատրաստել ըստ ճաշակի՝ և՛ քաղցր, և՛ աղի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք