Խնձորով թխվածքաբլիթներ. Առանց ձվի շաքարավազի և սպիտակ ալյուրի համեղ նախուտեստը փխրուն է բուրավետ և առողջարար

Խնձորով թխվածքաբլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Խնձորով թխվածքաբլիթներ. Այսպիսի յուրահատուկ խմորեղեն հաստատ ոչ մի տեղ չեք փորձել։ Այս թխվածքաբլիթներն աներևակայելի հյութեղ են, փխրուն, բուրավետ և առողջարար։ Եվ ամենակարևորը՝ նման արդյունքի կարելի է հասնել առանց սպիտակ ալյուրի, սոդայի ու շաքարավազի։

Դարչինն ու հիլը թխվածքաբլիթներին պարզապես կախարդական համ են հաղորդում: Համաձայնեք՝ տնային հարմարավետ երեկոների համար հիանալի տարբերակ է։

Այս թխվածքաբլիթները կարելի է ոչ քաղցր անել: Այդ դեպքում կարելի է օգտագործել որպես հիմք կանապեների և սենդվիչների համար: Մնում է վրան քսել հալված պանիր և ավելացնել ձեր սիրած հավելումները։ Շատ համեղ է ստացվում, փորձեք։

Ստորև բերված բաղադրատոմսով թխվածքաբլիթները չունեն ընդգծված քաղցրություն, քանի որ չի ավելացվում շաքար։ Նման խմորեղենը իդեալական է նրանց համար, ովքեր սիրում են ամեն ինչ ուտել մեղրով կամ ջեմով։ Ավելի մեծ հագեցվածության համար խմորին կարող եք ավելացնել չամիչ, չորացրած ծիրան, սալորաչիր։ Վերջում խորհուրդ եմ տալիս խմորեղենը զարդարել մանր կտրատած ընկույզով։

Խնձորով թխվածքաբլիթներ
Խնձորով թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ

_Վարսակի ալյուր 100 գ

_Խնձոր 100 գ

_Կարագ 40 գ

_Դարչին 0,5 թ/գդ

_Հիլ 1 պտղունց

_Փխրեցուցիչ 4 գ

Խնձորով թխվածքաբլիթներ
Խնձորով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Խնձորները քերել կամ մանր կտրատել։

_Կարագը մի փոքր հալեցնում ենք ջրային բաղնիքում կամ միկրոալիքային վառարանում։

_Կարագին ավելացնել համեմունքները, լավ խառնել և թողնել 5 րոպե։

_Այնուհետև ավելացրեք մաղած վարսակի ալյուրը փխրեցուցիչի հետ միասին։ Խառնել ամեն ինչ և ավելացնել մանրացված խնձորի հետ:

_ Թանձր խմոր հունցել և ձևավորել կլոր թխվածքաբլիթներ։

_Բլիթները դնել  յուղած տապակի վրա։

_Թխել 170 աստիճան ջերմաստիճանում 12-ից 15 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Խնձորով թխվածքաբլիթներ

Խնձորով թխվածքաբլիթներ

Այս համեղ և նուրբ խմորեղենին մեկընդմիշտ կսիրահարվեք։
Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ քաղցրավենիք

Խնդրում ենք Գնահատեք