Խնձորով թխվածքաբլիթներ. Ընդամենը 10 րոպեում պատրաստվող անչափ համեղ թխուկ

Խնձորով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք Խնձորով թխվածքաբլիթներ պատրաստելու ամենահեշտ և արագ բաղադրատոմսերից մեկը:

Ձեզ անպայման դուր կգա այս թխվածքաբլիթը։ Նուրբ և փափուկ, շատ բուրավետ թխվածքաբլիթները հարմար են և թեյի համար, և որպես նախուտեստ:

Խնձորով թխվածքաբլիթներ

Խնձորով թխվածքաբլիթներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ ձու 1 հատ

_ շաքարավազ 80 գ

_ ալյուր 170 գ

_ կարագ 100 գ

_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_ մի պտղունց աղ

_ խնձոր 270 գ

_ դարչին կամ վանիլին ըստ ճաշակի

Խնձորով թխվածքաբլիթներ Խնձորով թխվածքաբլիթներ

Խնձորով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_ Սառնարանից նախօրոք հանել կարագ կամ շատ բարձրորակ մարգարին։

_ Կարագը տրորել շաքարավազի, վանիլինի, աղի և դարչինի հետ։ Կարող եք վերցնել բոլոր անուշաբույր հավելումներն ըստ ճաշակի և ցանկության:

_ Ձուն կոտրել կարագի մեջ և խառնել։

_ Ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչով և հունցել խմորը։

_ Խնձորները մաքրել կեղևից, մանր կտրատել կամ քերել:

_ Խառնուրդի մեջ ավելացնել խնձորը և խառնել։

_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և խմորը ճաշի գդալով դնել վրան՝ իրարից որոշ հեռավորության վրա։

_ Թխել 15-ից 20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։ Թխեք ըստ ձեր ջեռոցի, մինչև բլիթները կարմրեն:

Խնձորով թխվածքաբլիթներ

Սառած բուրավետ և փափուկ թխվածքաբլիթներին կարելի է ցանել շաքարի փոշի։

Եթե ​​ընկույզ եք սիրում, ապա թխելու ավարտից 5 րոպե առաջ թխվածքաբլիթների վրա ցանեք մանրացրած ընկույզ կամ գետնանուշի հետ խառնած շաքար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք