Խնձորով թխվածքաբլիթ. Պարզ և դիետիկ քաղցրավենիք
Ինչպե՞ս խնձորները վերածել համեղ աղանդերի:
Խնձորի միջուկով թխվածքաբլիթները ստացվում են, շատ փափուկ, անուշաբույր, իդեալական թեյ խմելու համար, ես պատրաստում եմ նաև դպրոցական երեխաներիս համար:

Խնձորով թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքար 80 գր
_Բուսական յուղ 80 գր
_Ալյուր մոտ 250 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Աղ մի պտղունց
_Խնձոր 350 գր
_Չամիչ 30 գր


Խնձորով թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել աղի հետ և լավ հարել հարիչով:
_Լցնել շաքարավազը և հարել 4 րոպե:
Հուշում. Կարող եք ավելացնել մի քիչ ավելի շատ շաքար, եթե քաղցրասեր եք:
_Ավելացնել բուսական յուղը և վանիլինը:
_Մաղել ալյուրը և խառնել փխրեցուցիչի հետ:
_Մաս -մաս այս խառնուրդը մաղել զանգվածի մեջ, այդպես թխվածքաբլիթներն ուղղակի հոյակապ կստացվեն: Խմորը խառնել մինչև հարթ վիճակի հասնի:
_Մաքրել խնձորները և կտրել կտորներով, խառնել չամիչը, որը կարելի է փոխարինել ձեր ցանկությամբ՝ սալորաչրով կամ ծիրանաչրով:
_Խնձորի զանգվածը խառնել խմորին և ճաշի գդալով տարածել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում մոտ 20-25 րոպե:

Սառած թխվածքաբլիթներին կարելի է ցանել շաքարի փոշի կամ շաքարի փոշին՝ խառնած դարչինի հետ: Շատ համեղ է ստացվում, եթե ձևամանի մեջ լցված խմորի վրա ցանեք ընկույզ կամ կտրատած գետնանուշ:
Բաղադրատոմսը շատ պարզ է, ինչպես տեսնում եք, իսկ արդյունքը զարմանալի է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնված խնձոր







