Ես սիրում եմ Խնձորով թխվածք. ամեն ինչ պատրաստվում է շատ արագ՝ մթերքների նվազագույն հավաքածուով և դուք ժամանակ կունենաք անուշահոտ կարկանդակ պատրաստելու, մինչ հյուրերը գալիս են և նստում սեղանի շուրջ՝ թեյ խմելու:

Խնձորով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 100 գր
_Մի պտղունց աղ
_Վանիլին ըստ ճաշակի
_Կաթ 100 մլ
_Ալյուր 240 գր
_Բուսական յուղ 80 գր
_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
_Խնձոր 4 հատ

Խնձորով թխվածք. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել մի պտղունց աղով և սկսել հարել։
_Ավելացնել շաքարավազը և վանիլինը, հարել մինչև շաքարը լուծվի։
_Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կաթը և հարել։
_Լցնել հալված, սառեցրած կարագը և հարել, մինչև հարթ լինի:
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և հունցել թանձր խտությամբ հարթ և համասեռ խմոր։
_Խնձորները մանր կտրատել։
_Ջեռոցի ամանին կարագ քսել, խնձորները լցնել ու խմորը լցնելով՝ հարթեցնել։
_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։
_Սառելուց հետո ցանել շաքարի փոշի:

Փարթամ, փափուկ, խոնավ կեքսը՝ վառ բույրով և խնձորի համով, սա ամենաարագ և ամենահեշտ թեյի աղանդեր է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած խնձոր ֆրանսիական ձևով







