Խնձորով թխվածք. Խոնավ ու նուրբ աղանդերը հալչում է բերանում

Խնձորով թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով թխվածքի շերտերը եթերային և փափուկ են, չափավոր խոնավ, հաճելի մրգային-վանիլային բույրով և խնձորի թթվաշությամբ: Այս մթերքներից կարող եք հիանալի տոնական տորթ պատրաստել այս հետաքրքիր բաղադրատոմսով։

Այս տորթի պատրաստման ժամանակ մեզ պետք կգան թթվաշ խնձորներ և մի քիչ փխրեցուցիչ: Որքան թթու լինեն խնձորներն՝ այնքան լավ:

Խնձորով թխվածք

Խնձորով թխվածք. Բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 600 գ

_Փխրեցուցիչ 18 գ

_Շաքարավազ 500 գ

_Վանիլին 20 գ

_Մարգարին 300 գ

_Ձու 4 հատ

_Թթվասեր 100 գ

_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

_Խնձոր 1,5 կգ

_Սպիտակաձավար 3 ճաշի գդալ

_Օսլա 2 ճաշի գդալ

Խնձորով թխվածք

Խնձորով թխվածք. Պատրաստման եղանակը

_Խորը ամանի մեջ ցորենի ալյուրը փխրեցուցիչի և փափկած մարգարինի հետ տրորել փշրանքների նման:

_Վրան ավելացնել թթվասերը, դեղնուցները, 10 գ վանիլին և 200 գ շաքարավազ։ Փափուկ խմոր հունցել, կիսել երկու մասի։

_Խմորի մի մասի մեջ խառնել կակաոյի փոշին։

_Երկու կեսերը փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանում 30 րոպե:

_Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը:

_Խնձորներ մաքրել, միջուկն անցկացնել խոշոր քերիչով։

_Խառնել 100 գ շաքարավազը, սպիտակաձավարը և 10 գ վանիլինը։ Մի կողմ դնել:

_Այժմ անցնեն սպիտակուցային զանգվածին:

_Սպիտակուցները հարիչով հարել 200 գ շաքարավազի հետ։

_Օսլան զգուշորեն բահիկով խառնել փրփրուն զանգվածի մեջ։

_Խմորը հանել սառնարանից։

_Գրտնակում ենք 2 հավասար շերտեր՝ մոտ 1,5 սմ հաստությամբ։

_Սպիտակ շերտը դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա։

_Վրան քսել խնձորի միջուկը։ Ծածկեք այն սպիտակուցային զանգվածով:

_Վրան դնել շոկոլադե խմորի շերտը։

_Պատառաքաղով ծակծկել կարկանդակի ամբողջ մակերեսը:

_Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև 1 ժամ։

Խնձորով թխվածք

Թխելու պատրաստ լինելը ստուգել ատամի չոփով, եթե այն չոր դուրս գա, ուրեմն թխվածքը պատրաստ է։

Մի վախեցեք խմորի շերտերի հաստությունից։ Դրանք բավարար կթխվեն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գազարով տորթ

Խնդրում ենք Գնահատեք