Խնձորով թխվածք. Եթերային, փափուկ և համեղ աղանդեր

Խնձորով թխվածք ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կաթնաշոռով և խնձորով թխվածքը ստացվում է շատ փափուկ, հիանալի պահում է իր ձևը: Այս խմորով կարող եք խմորեղեն թխել տարբեր լցոններով:

Այժմ խնձորի սեզոնն է, ուստի մենք կպատրաստենք խմորով խնձոր:

Խնձորով թխվածք

Խնձորով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ 300 գր

_Ալյուր 200 գր

_Փափկած կարագ 200 գր

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Աղ մի պտղունց

Լցոնը պատրաստելու համար 

_Խնձոր 6 հատ

_Շաքարավազ 2,5 ճաշի գդալ

_Դարչին, շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Խնձորով թխվածք

Խնձորով թխվածք. Պատրաստման եղանակը

_Մաղել ալյուրը, խառնել աղի և փխրեցուցիչի հետ:

_Քերել կարագը խոշոր քերիչով կամ կտրատել փոքր կտորներով:

_Չոր խառնուրդին ավելացնել կարագը և ձեռքերով տրորել մինչև փշրանքներ առաջանան:

_Ավելի լավ է յուղալի կաթնաշոռ ընտրել, որպեսզի խմորը միատարր լինի: Նախ կարող եք այն բլենդերով հարել, մինչև հարթվի, իսկ հետո ավելացնել խմորին:

_Խառնել կաթնաշոռն ու փշրանքները, խմորը հունցել:

_Խմորը դնում ենք տոպրակի մեջ և ուղարկում սառնարան 1 ժամ:

_Մաքրել խնձորները և կտրել 4 մասի:

_Շաքարավազը խառնել դարչինի հետ, խնձորի կտորները թաթախել այդ խառնուրդի մեջ:

_Խմորի քառորդ մասը գրտնակել մինչև 5 մմ հաստությամբ, բաժակով կտրել շրջանակներ:

_Յուրաքանչյուրի մեջտեղում դնել խնձորի կտոր, նավակաձև սեղմել խմորի եզրերը:

_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և շարել բլիթները:

_Թխել180 աստիճանով մոտ 20 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

_Սառած թխվածքաբլիթներին ցանել շաքարի փոշի:

Խնձորով թխվածք

Թխվածքաբլիթները շատ փափուկ են, բուրավետ ու քնքուշ: Ավելի վառ համի համար կարող եք խմորին ավելացնել նաև նարնջի կամ կիտրոնի համ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք