Խնձորով կարկանդակ. Եթերային, փափուկ և համեղ քաղցրավենիք

Խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով կարկանդակ. Եթերային, փափուկ և համեղ քաղցրավենիք

Խնձորի կարկանդակը կստացվի փափուկ և քնքուշ: Բաղադրատոմսը հրաշալի է, քանի որ թխելու համար երկար ժամանակ և շատ մթերքներ խառնելու կարիք չկա: Այստեղ ամեն ինչ արագ է և պարզ:

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Կաթ 180 մլ

_Կարագ 80 գր

_Շաքար 150 գր

_Ալյուր 300 գր

_Փխրեցուցիչ 5 գր

_Խնձոր 3 հատ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ընտրել քաղցր և թթու խնձոր՝ ըստ ճաշակի:

_Լավ լվանալ խնձորները, կտրատել փոքր կտորներով:

_Ձվերը հարել շաքարավազի հետ:

_Ավելացնել փափկած կարագը և խառնել:

_Կաթը լցնել զանգված մեջ և նորից խառնել:

_Լցնել մաղած ալյուրը՝ փխրեցուցիչի հետ միասին և հունցել խմորը:

_Յուղել ձևամանը բուսական յուղով:

_Խմորի մեջ ավելացնել խնձորի կտորները և խառնել:

_Խմորը տարածել ձևամանի մեջ, հարթեցնել և դնել նախապես տաքացրած ջեռոցը:

_Պետք է թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե կամ ըստ ձեր ջեռոցի:

_Սառած կարկանդակի վրա կարելի է ցանել պարզ կամ դարչինի հետ խառնած շաքարի փոշի:

_Այս համադրությունը հիանալի է խնձորի բույրի և համի համար:

Խնձորով կարկանդակ

Կարկանդակը մնում է փափուկ և խոնավ, հիանալի համադրվում է թեյի և կակաոյի հետ՝ նախաճաշին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ նեգրի ժպիտ

Խնդրում ենք Գնահատեք