Խնձորով կարկանդակ. Նուրբ, փափուկ և անուշաբույր

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով կարկանդակ. Նուրբ, փափուկ և անուշաբույր, այն պատրաստվում է ամենապարզ և մատչելի բաղադրիչներից: Վերևի մասը գեղեցիկ տեսք ու փխրուն կեղև ունի՝ շաքարի և կարագի շնորհիվ:

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ձու — 1 հատ
  • Շաքար — 70 գ + 1-2 ճաշի գդալ
  • Վանիլային շաքար — 10 գ
  • Հալված կարագ — 30-40 գ
  • Կաթ — 120 գ
  • Ալյուր — 160 գ
  • Թխում փոշի — 1 թեյի գդալ
  • Աղ — ¼ թեյի գդալ
  • Խնձոր — 2-3 հատ (350-500 գ, որքան շատ խնձոր, այնքան համեղ կլինի կարկանդակը)
  • Կիտրոնի կեղևի քերուկ (ըստ ցանկության) — 1 թեյի գդալ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ

  1. Ձվի վրա ավելացնել շաքար (70 գ), վանիլային շաքար և աղ: Հարել մինչև սպիտակի:
  2. Ավելացնել կաթ, հալված կարագի կեսը (20 գ), կիտրոնի քերուկ: Եթե կիտրոն չունեք, այս բաղադրիչը կարող եք բաց թողնել, բայց եթե սառնարանում այն կա, ապա անպայման քերեք կեղևը, որովհետև դրա արդյունքում կարկանդակն ունենում է կախարդական բույր:
  3. Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել ընդհանուր զանգվածին: Ամեն ինչ խառնել մինչև խմորը միատարր վիճակի հասնի: Պատրաստի խմորը լցնել ձևամանի մեջ (այս դեպքում 21 սմ տրամագիծ ունեցող կաղապար է):
  4. Մաքրել խնձորները (ըստ ցանկության), հեռացնել միջուկները և կտրել բարակ շերտերով:
  5. Խնձորի շերտերն ուղղահայաց շարել խմորի մեջ: Որքան շատ խնձոր լինի կարկանդակի խմորի մեջ, այնքան ավելի համեղ կստացվի:
  6. Ձևավորած կարկանդակի վրա շաքարավազ ցանել (1-2 ճաշի գդալ) և լցնել մնացած կարագը (10-20 գ):
  7. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե: Փայտե չոփիկով ստուգելիս պատրաստ լինելու դեպքում, այն պետք է դուրս գա առանց հում խմորի մնացորդների:

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Ելակով ՏՈՐԹ չէ, Բայց Համն Անմահական է․ Տորթ Խուճուճ եփովի կրեմով

Խնդրում ենք Գնահատեք