Խնձորով կարկանդակ. Արագ թխվող նուրբ քաղցրավենիք

Խնձորով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ամենահաջող և համեղ խնձորով կարկանդակի բաղադրատոմսերից մեկը։

Այսպիսի բաղադրատոմսերով ստացվում է խմորի և միջուկի ամենահաջող համադրություններից մեկը։

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խնձոր 3 հատ

_Կիտրոնի հյութ

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 150 գր

_Մի պտղունց աղ

_Ալյուր 150 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ավելի լավ է ընտրել խնձորի քաղցր սորտեր, որպեսզի թխվելիս դրանք վերածվեն նուրբ կրեմի։

_Մաքրել և կտրատել փոքր խորանարդիկներով, ցողել կիտրոնի հյութով, որպեսզի չմգանա։

_Ձվերը հարել աղով, երբ զանգվածը սկսում է աճել, մաս-մաս ավելացնել շաքարավազը և շարունակել հարել, մինչև փարթամանա:

_Ավելացնել թթվասերը, հարել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, մաս-մաս լցնել զանգվածի մեջ և հարել, մինչև հարթ լինի։

_Խնձորի մեծ մասը խառնել խմորին։

_Ձևամանին քսել բուսայուղ և լցնել մնացած խնձորի խորանարդները:

_Խմորը լցնել վրան ու հարթեցնել։

_Թխել 180 աստիճանում մոտ 15 — 20 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

_Հանել կաղապարից, թողնել սառչի և շաքարի փոշի ցանել։

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ

Նուրբ, փարթամ, բուրավետ և հաճելի քաղցրավենիքն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ձեր ավանդական ուտեստը նախաճաշի կամ կեսօրվա խորտիկի համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիտ. Նրբահամ և փափուկ

Խնդրում ենք Գնահատեք