Խնձորով կարկանդակ. Պարզ և նուրբ քաղցավենիք

Խնձորով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ամենահեշտ, բայց միշտ հաջող ստացվող Խնձորով կարկանդակ։

Ես հաճախ պատրաստում եմ նման կարկանդակներ և խորհուրդ եմ տալիս փորձեք, եթե հանկարծ անսպասելի հյուրեր հայտնվեն և դուք պետք է արագ թեյի համար ինչ-որ բան հորինեք:

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 200 գր

_Թթվասեր 150 գր

_Բուսական յուղ 80 մլ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Ալյուր 250 գր

_Խնձոր 4 հատ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել մի պտղունց աղով և ավելացնել շաքարավազն ու վանիլինը, հարել հարիչով, մինչև հարթ լինի։

_Ավելացնել թթվասերն ու բուսական յուղը, լավ խառնել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել հեղուկ զանգվածի մեջ և ստանալ համասեռ և թանձր խմոր։

_Խնձորները կտրատել բարակ շերտերով:

_Ձևը ծածկել յուղաթղթով և քսել բուսայուղ։

_Խմորը լցնել և վրան գեղեցիկ շարել խնձորի շերտերը։

_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել  փայտիկով։

_Սառելուց հետո ցանել շաքարի փոշի կամ խառնել դարչինի հետ ու այդպես ցանել։

Խնձորով կարկանդակ

Ստացվում է բարձր, փարթամ, շատ փափուկ, չի փշրվում, խնձորի միջուկը լավ համադրվում է խմորի հետ։ Ցանկության դեպքում կարող եք ցանել նաև մանրացված ընկույզ, որը նույնպես ներդաշնակ է խնձորին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած խնձոր

Խնդրում ենք Գնահատեք