Խնձորով կարկանդակ նուրբ կրեմով չքնաղահամ խմորեղենն իրավամբ համարվում է ամենահամեղներից մեկը:
Այն միշտ լավ է ստացվում, և բոլորին, ովքեր փորձում են այն, դուր է գալիս, այնքան նուրբ է ստացվում թեթև կրեմով:

Խնձորով կարկանդակ նուրբ կրեմով. Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է
_ ձու 2 հատ
_ մի պտղունց աղ
_ շաքարավազ 110 գ
_ բուսական յուղ 100 մլ
_ տաք կաթ 110 գ
_ ալյուր 280 գ
_ փխրեցուցիչ 18 գ
_ վանիլին
_ խնձոր 1 հատ
_ չամիչ 50 գ
_ դեղնուց 1 հատ
_ կաթ 2 ճաշի գդալ
Կրեմը պատրաստելու համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
_ դեղնուց 1 հատ
_ կաթ 270 գ
_ ալյուր 30 գ
_ օսլա 25 գ
_ վանիլին
_ շաքարավազ 60 գ

Խնձորով կարկանդակ նուրբ կրեմով. Պատրաստման եղանակը
_ Ձուն, օսլան, ալյուրն ու վանիլինը, կաթը, շաքարավազը խառնել, հարիչով հարել միատարր զանգված և անընդհատ խառնելով դնել մարմանդ կրակի վրա։
_ Եփել մոտավորապես թանձր վիճակի հասնելու աստիճանի, հանել վառարանից և հովացնել։
_ Ձվերը խառնել աղի և շաքարավազի հետ, զանգվածը հարել հարիչով մինչև փարթամանա և թանձրանա։
_ Ավելացնել զտված բուսական յուղ և հարել։
_ Լցնել տաք կաթը, հարել։
_ Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչով, լցնել զանգվածի մեջ և շաղախել թանձր խմոր։
_ Ձևամանը յուղել կարագով և լցնել խմորը։
_ Խնձորը կտրատել բարակ շերտերով։
_ Կրեմը լցնել տոպրակի մեջ, կտրել մի անկյունը և քամել կարկանդակի վերևում։
_ Ցանել չամիչ և կտրատած խնձորի շերտերը՝ մի փոքր ընկղմելով խմորի մեջ։
_ Դեղնուցը հարել կաթով և քսել կարկանդակի վերևի մասը։
_ Թխել 180 աստիճանով մոտ 40-50 րոպե։
_ Հանեք թխվածքը և թողնել, որ սառչի։

Փարթամ, նազելի, նուրբ կրեմով և սաթի նման խնձորի կտորներով թխվածքն ավելի շատ նման է տորթի, այնպես որ համարձակորեն պատրաստեք այն ձեր հյուրերի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







