Անզուգական խնձորով կարկանդակ. Ավելի հեշտ է թխվում, քան շառլոտը: Այն շատ բուրավետ է, փարթամ և փափուկ:
Բաղադրատոմսը պարզ է, բայց շատ ավելի հաջող է ստացվում։

Անզուգական խնձորով կարկանդակ. Անհարժեշտ բաղադրիչները
_ ձու 4 հատ
_ շաքարավազ 180 գ
_ վանիլին
_ կարագ 100 գ
_ կաթ 200 մլ
_ ալյուր 380 գ
_ փխրեցուցիչ 1,5 գ
_ խնձոր 4-5 հատ
Փշրանքներ պատրաստելու համար վերցրեք.
_ ալյուր 25 գ
_ շաքարավազ 25 գ
_ կարագ 15 գ
_ նուշի թերթիկներ կամ գետնանուշ, ընկույզ՝ ցանկության դեպքում ցանելու համար:

Անզուգական խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Ձվերը խառնել շաքարավազի և վանիլինի հետ, հարել հարիչով մինչև փարթամ ու հարթ զանգված ստացվի:
_ Ավելացնել թթվասերն ու հալած կարագը, հարել։
_ Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և շաղախել թանձր ու միատարր խմոր։
_ Խնձորները մանր կտրատել և խառնել խմորի հետ։
_ Փշրանքների համար շաքարավազը կարագով և ալյուրով տրորել։
_ Ձևամանը ծածկել յուղաթղթով, այն յուղել, խմորը լցնել վրան և հարթեցնել։
_ Վրան ցանել փշրանքները և ուղարկել ջեռոց:
_ Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 35 — 40 րոպե, նայեք ձեր վառարանի առանձնահատկություններին։

Թող խմորեղենը սառչի և կարող եք մատուցել։
Հյուսվածքն ավելի շատ նման է տորթի, խոնավ է, քնքուշ և բուրավետ, ընդհանրապես չի փշրվում, երբ կտրվում է մասերի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







