Խնձորով կարկանդակ ամեն օրվա համար. Դուք չեք պատկերացնում, թե որքան համեղ է այն

Խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ և բուրավետ, շատ համեղ  միջուկով Խնձորով կարկանդակ. Պատրաստվում է շատ պարզ մթերքների փոքր հավաքածուից, որը միշտ կարելի է գտնել յուրաքանչյուր տնային տնտեսուհու խոհանոցում:

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ ամեն օրվա համար. Բաղադրիչները

_ ձու 3 հատ

_ շաքարավազ 150 գ

_ վանիլին ըստ ճաշակի

_ բուսական յուղ 70 մլ

_ բնական մածուն, սերուցք կամ թթվասեր 125 գ

_ ալյուր 230 գ

_ փխրեցուցիչ 10 գ

_ շաքարի փոշի

_ խնձոր 2 հատ

_ դարչին ըստ ճաշակի

Խնձորով կարկանդակ Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ ամեն օրվա համար. Պատրաստան եղանակը

_ Ձվերը միացնում ենք շաքարավազի և վանիլինի հետ, հարում ենք հարիչով մինչև փարթամանա։

_ Ավելացնել բուսայուղ և հարել մինչև հարթ լինի։

_ Ավելացնել կաթնամթերքը և հարել։

_ Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և հունցել հարթ և թանձր խմոր։

_ Թխելու ամանը մի կտոր կարագով յուղել և լցնել խմորը, հարթեցնել։

_ Քաղցր և թթու խնձորները կեղևով կտրատել և խմորի մեջ ընկղմվում շերտերով։

_ Շաքարի փոշին խառնել դարչինի հետ և խնձորի վրա շաղ տալ բավականին հաստ շերտով։

_ Խնձորի շերտերի վրա տեղ-տեղ դնել կարագի կտորներ։

_ Թխել մոտ 40 — 45 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։

Երբ թխվածքը սառչի, վրան շաքարի փոշի ցանեք և մատուցեք թեյի հետ։

Խնձորով կարկանդակ

Կարկանդակի հյուսվածքն ավելի շատ նման է խոնավ և նուրբ, յուղալի կեքսի, որի վրա խնձորի միջուկը ծածկված է խրթխրթան, դարչինի համով կեղևով:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք