Խնձորով Կարկանդակ Եղջյուրներ. Անպայման թխեք այս նուրբ կարամելացված խնձորով թխվածքը և գոհացրեք բոլորին

Խնձորով Կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով Կարկանդակ Եղջյուրներ անչափ նուրբ, տարբեր շերտերով քաղցրավենիքն իրականում բավական հեշտ է թխվում:

Խնձորով համեղ թխվածքները բոլորին են դուր գալիս: Պատրաստման բազում տարբերակներ կան, որոնցից շատերի հետ արդեն ձեզ ծանոթացրել ենք: Այսօր առաջարկում ենք նոր հետաքրքիր փշրանքներով թխվածք պատրաստել, այն կդառնա ձեր սեղանի իսկական զարդարանք։

Խնձորով Կարկանդակ

Խնձորով Կարկանդակ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— ալյուր 500 գ

— կաթ 250 մլ

— կարագ 40 գ

— չոր խմորիչ 7 գ

— ձու 1 հատ

— բուսական յուղ 30 մլ

— աղ 0,5 թեյի գդալ

Փշրանքներ պատրաստելու համար վերցրեք

— կարագ 120 գ

— շաքարավազ 200 գ

— ալյուր 150 գ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է

— խնձոր 4 հատ

— կարագ 30 գ

— ձու 1 հատ

Խնձորով Կարկանդակ Խնձորով Կարկանդակ

Խնձորով Կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Ալյուրը մաղել և խառնել խմորիչի հետ։ Տաք կաթին խառնել աղ և շաքար, ավելացնել ալյուր և լավ խառնել։

_ Կարագը փափկացնել և խառնել խմորին, ավելացնել ձուն, խառնել, բուսայուղ լցնել և խմոր հունցում։ Ծածկել թաղանթով և թողնել տաք տեղում 1,5 ժամ։

_ Փշրանքների համար ալյուրը խառնել շաքարավազի հետ։ Սառած կարագը քերել զանգվածի վրա և ամեն ինչ տրորելով փշրել։ Ծածկել փայլաթիթեղով և դնել սառնարանը։

_ Մաքրել խնձորները, հեռացնել միջուկը և կտրատել խորանարդիկներով։

_ Թավայի մեջ հալեցնել կարագը, լցնել խնձորի խորանարդիկները և տապակել ուժեղ կրակի վրա 5-7 րոպե, թողնել հանգստանա:

_ Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել, դնել խմորը, հունցել և բաժանել 8 մասի։

_ Գնդիկներ կազմում, յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով։

_ Մի կեսի վրա փշրանքները ցանել, երկրորդ կեսով ծածկել, խնձորի խորանարդիկներ դնել, եղջյուրի նման եռանկյունաձև ծալել։

_ Թխելու համար նախատեսված կաղապարը ծածկել յուղաթղթով և շարել եղջյուրները։

_ Ծածկել սրբիչով և թող մնա 15 րոպե։

_ Ձուն հարել և քսել եղջյուրներին, վրան ցանել մնացած փշրանքներով։

_ Ջեռոցը տաքացնել 170 աստիճանով և թխել 40-50 րոպե։

Խնձորով Կարկանդակ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած խնձոր

Խնդրում ենք Գնահատեք