Ինձ դուր է գալիս այս Խնձորով կարկանդակը: Խմորը ամենապարզն է, միշտ արագ և լավ է թխվում, չի նստում և համատեղելի է ցանկացած միջուկի հետ:
Այսօր ես քաղցր և թթու խնձոր ունեմ: Դրա շնորհիվ կունենամ կատարյալ արդյունք:

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Շաքարավազ 170 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_1 կիտրոնի կեղևի քերուկ
_Խնձոր 4 հատ
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Մասկարպոնե պանիր 250 գր
_Ալյուր 220 գր
_Ընկույզ ըստ ցանկության
_Շաքարի փոշի, դարչին՝ ըստ ճաշակի

Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել շաքարավազի և մի պտղունց աղի հետ, հարել հարիչով մինչև փրփրի ու եթերային ստացվի:
_Լցնել կիտրոնի կեղևի քերուկը և խառնել:
_Ավելացնել փափուկ պանիրը և զգուշորեն խառնել:
_Լցնել մաղած ալյուրը՝ փխրեցուցիչով և թանձր խմորը հարել հարիչով:
_Մաքրել խնձորները և կտրել: Գեղեցիկ և կոկիկ շերտերով, թողնել դրանցից մի քանիսը:
_Խնձորի շերտերը խառնել խմորին:
_Ծածկել ձևամանը յուղաթղթով և լցնել խմորը:
_Խնձորի շերտերը վրան շարել ծաղկի տեսքով և շաղ տալ շաքարի փոշի, մանրացված ընկույզ, դարչին՝ ըստ ճաշակի:
_Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտ 20-30 րոպե, կամ ըստ ձեր վառարանի:
_Սառած թխվածքի վրա շաքարի փոշի ցանելլ:


Փափուկ պանրի շնորհիվ կարկանդակը դառնում է խոնավ և քնքուշ: Թխվածքը ավելի շատ նման է տորթի:
Բարի ախորժակ:







