Կարկանդակը ստացվում է բուրավետ, նուրբ, հյութալի միջուկով։
Ներկայացնում ենք ձեզ նրբահամ ու քնքուշ խնձորով կարկանդակի բաղադրատոմս: Քերած խմորեղենն ունիվերսալ է, այսպիսի խմորի հետ կարելի է օգտագործել տարբեր միջուկներ։

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարավազ 100 գր
_Կարագ 120 գր
_Թթվասեր 130 գր
_Աղ մի պտղունց
_Վանիլին՝՝ ըստ ճաշակի
_Ալյուր 350 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Խնձոր 1 կգ
_Ընկույզ, չամիչ, դարչին՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 70 գր


Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Խնձորները մաքրել և քերել խոշոր քերիչով։ Խառնել չամիչի, ընկույզի և դարչինի հետ։
_Ընդհանուր առմամբ, ցանկացած միջուկ կարող եք պատրաստել ձեր ցանկությամբ։
_Ալյուրը մաղել և խառնել աղի, շաքարավազի և փխրեցուցչի հետ։
_Սառած կարագը կամ որակյալ մարգարինը քերել խոշոր քերիչով կամ խորանարդներով կտրատել և ավելացնել ալյուրի մեջ։
_Տրորել, մինչև փշրանքներ առաջանան։
_Ավելացնել թթվասեր և հենց ձեռքերով խառնել՝ փշրանքների վերածել:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել փշրանքների մի մասը, հավասարաչափ հարթեցնել:
_Խնձորի միջուկը տարածել ու վրան ցանել փշրանքի երկրորդ մասը։
_Թխել 180 աստիճանով մոտ 1 ժամ, մինչև գեղեցիկ ոսկեգույն դառնա։
_Թողնել սառչի կարկանդակը և մատուցել։


Այս նրբությունը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, այն նույնքան համով է։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարակում







