Խնձորով կարկանդակ. Անուշաբույր և փափուկ քաղցրավենիք

Խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով կարկանդակը դասական է: Այս կարկանդակը նման չէ շառլոտին՝ այն շատ ավելի նուրբ է, ավելի բուրավետ։

Հյութալի խնձորի միջուկով, թեթև, խրթխրթան խմորեղենը շատ համեղ է:

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բարձր կարգի ալյուր 2 բաժակ

_Ջուր 0,5 բաժակ

_Կարագ150 գր

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Թթվասեր 1 բաժակ

_Շաքար 1 բաժակ

_Խնձոր 1 կգ

_Ձու 1 հատ

_Ալյուր 2 ճաշի գդալ

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել, ցանկալի է մի քանի անգամ։ Այն կարկանդակը ավելի փարթամ կդարձնի:

_Կարագը հանել սառնարանից և թողնել սենյակային ջերմաստիճանում մոտ 30-40 րոպե։

_Կարագն ու ալյուրը մանրացնելով՝ փշրանքների վերածել։ Ջուրը տաքացնել, անընդհատ խառնելով դանդաղ ավելացնել ալյուրը։

_Խմորին ավելացնել սոդան։ Ստացվում է փափուկ, բայց ոչ կպչուն խմոր:

_Լվանալ և մաքրել խնձորները և կտրատել խորանարդներով։

_Թխելու համար նախատեսված ջեռոցի ամանը, յուղել կարագով: Խմորը շերտով գրտնակել և դնել կաղապարի մեջ։

_Խմորի վրա լցնել կտրատած խնձորները։

_Պատրաստել կրեմը՝ թթվասերը հարել շաքարավազի և դեղնուցի հետ, ավելացնել ալյուրը։

_Առանձին հարել սպիտակուցը մինչև փարթամանա:

_Փայտե բահիկով թթվասերը խառնել սպիտակուցի հետ։

_Խնձորների վրա լցնել և հարթեցնել կրեմը։

_Ջեռոցը տաքացնել մինչև 200 ° C և կարկանդակը թխել 40-45 րոպե։

_Երբ կարկանդակը պատրաստ լինի, վրան շաքարի փոշի ցանել և հյուրասիրել:

Խնձորով կարկանդակ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ Լիմոնով տորթ

Խնդրում ենք Գնահատեք