Ներկայացնում ենք ձեզ խնձորով կարկանդակի բաղադրատոմս. որը ստացվում է ոչ միայն համեղ և շատ անուշաբույր, այլ նաև գեղեցիկ:
Շառլոտը, անկասկած, կարող է պատրաստվել հյուրերի հետ թեյի երեկույթի համար և դա բոլորին կզարմացնի իր յուրօրինակությամբ:

Խնձորով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Խնձոր 6 հատ
_Ալյուր մոտ 380 գր
_Շաքար 120 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Կարագ 160 գր
_Աղ մի պտղունց
_Դարչին, չամիչ, շագանակագույն շաքար՝ ըստ ճաշակի
_Եգիպտացորենի օսլա 30 գր


Խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը շաքարավազի, մաղած ալյուրի, փխրեցուցիչի և աղի հետ խառնել:
_Զանգվածը մանրացնել՝ փշրանքների վերածելով:
_Լցնել ձու և թեթև հունցել, խմորը մի գունդ անել:
_Խմորը բաժանել երկու անհավասար մասի, դնել տոպրակների մեջ և դնել սառնարանը 30 րոպե:
_ Խմորը 7 րոպե դնել սառցարանում, այդ ընթացքում պատրաստել լցոնը:
_Խնձորը մաքրել և քերել խոշոր քերիչով, խառնել շաքարավազի, օսլայի, դարչինի և չամիչի հետ:
Խորհուրդ. Վերցրեք ցանկացած օսլա, իսկ չափազանց չոր չամիչը, կարող եք նախապես թրջել եռման ջրի մեջ, այնուհետև քամել և ավելացնել զանգվածին:
_Խմորի մեծ մասը դնել կլոր ձևամանի մեջ և ձևավորել կողքերը, լցնել միջուկը և զարդարել խմորի ավելի փոքր մասից պատրաստված շրջանակներով:
_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում՝ մոտ 50-60 րոպե:
_Քաղցրավենիքը թողնել մի փոքր սառչի ձևամանի մեջ, հանել այն և ամբողջովին սառեցնել:
_Վերջում կարելի է թխվածքի վրա շաքարի փոշի ցանել:

Կարկանդակը նրբահամ է, եթերային, միջուկը շատ բուրավետ և հյութալի, այն խմորին տալիս է անհրաժեշտ խոնավություն և հիանալի դեսերտ է թեյի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Լակոմկա







