Խնձորով կուրաբիե. Միջուկը պարզապես հալչում է բերանում

Խնձորով կուրաբիե ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք թխել Խնձորով կուրաբիե. Թխվածքաբլիթներ նուրբ միջուկով։

Խնձորի միջուկով ախորժելի և առատ թխվածքաբլիթները հիանալի նախաճաշ են կամ խորտիկ: Խմորի հյուսվածքը փափուկ է, հաճելի, միջուկը պարզապես հալչում է բերանում։

Խնձորով կուրաբիե

Խնձորով կուրաբիե. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ կարագ 200 գ

_ շաքարի փոշի 4 ճաշի գդալ

_ օսլա 4 ճաշի գդալ

_ թթվասեր կամ բնական մածուն 2 — 4 ճաշի գդալ

_ առանց հոտի բուսական յուղ 50 մլ

_վանիլին

_փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_ ալյուր մոտ 550 գ

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.

_ մեծ խնձոր 3 հատ

_ շաքարավազ 3 ճաշի գդալ

_ ցանկության դեպքում մի բուռ ընկույզ և դարչին

Խնձորով կուրաբիե

Խնձորով կուրաբիե. Պատրաստման եղանակը

_Մաքրել խնձորները, քերել խոշոր քերիչով և դնել չոր տապակի վրա, ավելացնել շաքարավազ ըստ խնձորների քաղցրության:

_Եփել մարմանդ կրակի վրա մինչև փափկի, և հեղուկը գոլորշիանա՝ անընդհատ խառնելով։

_Կարելի է ավելացնել մանր կտրատած ընկույզը, դարչին, երբ զանգվածը սառչի: Թող լավ սառչի։

_Կարագը հալեցնել և խառնել բուսայուղի հետ։

_Ավելացնել թթվասերը կամ մածունը, խառնել, մինչև համասեռ դառնա։

_Լցնել օսլան, վանիլինը, 1 պտղունց աղ, խառնել։

_Ավելացնել փխրեցուցիչ։

_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ավելի քիչ ալյուր, որպեսզի խմորը պարզապես փափուկ և ճկուն լինի:

_Խմորի մի մասը գրտնակել յուղաթղթի վրա՝ այն ծածկելով մեկ այլ կտոր յուղաթղթով, այդպես խմորը կգրտնակվի և չի պատռվի։

_Մեծ գավաթի չափով շրջանակներ կտրատել, մնացած խմորը հանել։

_Միջուկից մեկ ճաշի գդալ դնել շրջանակի մի կողմում և ծածկել մյուս մասով։ Այդպես կրկնել ամբողջ խմորի հետ:

_Թխվածքաբլիթներով յուղաթուղթը տեղափոխել ջեռոցի տապակի վրա։

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե, բայց բոլոր ջեռոցները տարբեր են, նայեք ձեր ջեռոցին։

Խնձորով կուրաբիե

Սառած թխվածքաբլիթներին ցանել շաքարի փոշի։

Սա ամենահամեղ, փափուկ և բուրավետ թխվածքաբլիթների կատարյալ բաղադրատոմսն է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք