Առաջարկում ենք պատրաստել կաթնաշոռով դասական Խնձորով ձողիկներ: Դրանք էլ ավելի համեղ կարող են լինել, եթե ավելացնեք մեղրով բուրավետ միջուկ:
Պատրաստման հետ կապված ոչ մի դժվարություն չկա, կա միայն համի առավելագույն հաճույք:

Խնձորով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 330 գր
_Խնձոր 1 հատ
_Ձու 1 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Չամիչ 50 գր
_Ալյուր՝ մոտ 280 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ


Խնձորով ձողիկներ. Պատրաստման եղանակը
_Կաթնաշոռը խառնել աղի, շաքարավազի, թթվասերի ու ձվի հետ։
_Զանգվածը ընկղմվող բլենդերով հարել մինչև ամբողջովին համասեռ դառնալը:
_Ավելացնել փխրեցուցիչը և վանիլինը։ Ալյուրը մաղել:
_Քաղցր խնձորը քերել խոշոր քերիչով և չամիչի հետ միասին լցնել զանգվածի մեջ, խառնել։
_Ալյուրը մաս-մաս լցնել զանգվածի մեջ, հունցել փափուկ և ճկուն խմոր։
_Եթե զանգվածը շատ կպչուն է և ձևը չի պահում, կարելի է մի քիչ ալյուր ավելացնել։
_Սեղանի վրա ալյուր ցանել, խմորը բաժանել 3 մասի, գնդիկներ անել և ծածկել թաղանթով։
_Շերտերը ուղղանկյուն գրտնակել մոտ 5 — 7 մմ հաստությամբ և ձողիկներ կտրատել։
_Ձողիկները մարմանդ կրակի վրա բուսայուղով տապակել, մինչև կարմրեն:


Բուրավետ, փափուկ և եթերային ձողիկներն իդեալական համեղ նախաճաշ են: Ըստ ճաշակի կարող եք ավելացնել ավելի շատ թթվասեր կամ մեղր:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած խնձոր ֆրանսիական ձևով







