Խնձորով ձողիկներ. Առատ միջուկով նուրբ և հյութալի քաղցրավենիքը կգոհացնի կազմվածքը պահպանել ցանկացողներին

Խնձորով ձողիկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խնձորով ձողիկները դարձել են մեր սիրելի բաղադրատոմսերից մեկը, դրանք շատ փափուկ են, քնքուշ, հեշտ և արագ պատրաստվող:

Խնձորը կարելի է փոխարինել ցանկացած միջուկով։

Խնձորով ձողիկներ

Խնձորով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 130 գր

_Բուսական յուղ 80 գր

_Աղ մի պտղունց

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Ալյուր մոտ 300 գր

Միջուկը պատրաստելու համար 

_Խնձոր 5 հատ

_Շաքարավազ 1-2 ճաշի գդալ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Դարչին՝ ըստ ճաշակի

_Սպիտակաձավար 1 ճաշի գդալ

Խնձորով ձողիկներ

Խնձորով ձողիկներ

Խնձորով ձողիկներ. Պատրաստման եղանակը

_Կեղևավորված խնձորները կտրատել կտորներով և մարմանդ կրակի վրա մոտ 4 րոպե եփել կարագով և շաքարավազով։ Ավելացնել դարչին:

Հուշում. եթե խնձորները շատ հյութալի են, ավելացրեք սպիտակաձավար։

_Թողնել սառչի միջուկը։

_Աղն ու շաքարը լուծել ջրում, խառնել։ Լցնել բուսայուղը, խառնել։

_Լցնել մաղած ալյուրը և հունցել փափուկ խմոր։

Հուշում. եթե պետք է, ավելի շատ ալյուր ավելացրեք, զանգվածը պետք է լինի փափուկ։

_Թողնել 10 րոպե։ Խմորը բաժանել մոտ 20 մասի։

_Գրտնակել բարակ շերտերով, մի կողմում դնել միջուկը և խողովակաձև փաթաթել, եզրերն ամրացնելով: Դա թույլ չի տա, որ միջուկը դուրս հոսի:

_Դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։ Կարելի է վրան քսել հարած դեղնուց։

_Թխել 20 րոպե 220 աստիճան ջերմաստիճանում։

_Երբ թխվածքը սառչի՝ ցանել շաքարի փոշի:

Խնձորով ձողիկներ

Ստացվում է խնձորի միջուկով շատ նուրբ, փափուկ և բուրավետ, շքեղ խմորեղեն, որը կարելի է մատուցել տոնական սեղանին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած խնձոր ֆրանսիական ձևով

Խնդրում ենք Գնահատեք