Առաջարկում ենք նուրբ, եթերային և փափուկ Խնձորով պիրոգ Պլոմբիր։ Խմորը ստացվում է թխվածքաբլիթային, խոնավ, բուրավետ, թեթև սերուցքային համով։

Խնձորով պիրոգ Պլոմբիր. Անհրաժեշտ բաղադրիչները
Խմորի համար
_Թթվասեր 120 գր
_Կարագ 150 գր
_Ալյուր 200 գր
Լցոնի համար
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Թթվասեր 350 գր
_Ձու 2 հատ
_Շաքարավազ մոտ 260 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Ալյուր 40 գր
_Խնձոր 4-5 հատ

Խնձորով պիրոգ Պլոմբիր. Պատրաստման եղանակը
_Հալած կարագը խառնել թթվասերի հետ, մինչև հարթ լինի։
_Ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչով, ստացված խմորը պետք է լինի շատ փափուկ, ճկուն։
_Հետևեք խմորի խտությանը և եթե թույլ է ստացվում, ապա ավելացրեք մի քիչ ալյուր։
_Խմորը լցնել տոպրակի մեջ և 40 րոպեով դնել սառնարանը։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և յուղ քսել։
_Խմորը ըստ ձևամանի չափի գրտնակել այն չափով, որ կողքեր ստացվեն և տեղափոխել մեջը։
_15 րոպեով դնել սառնարանը։
_Թթվասերը շաքարավազի ու ձվի, վանիլինի հետ խառնել, ավելացնել ալյուրը և խառնել։
_Խնձորները մաքրել կեղևից, հեռացնել միջուկը և կտրատել։
_Խնձորները տարածել ձևամանի մեջ, հարթեցնել և լցնել թթվասերով միջուկով։
_Թխել 180 աստիճանով մոտ 50 րոպե։
_Սառելուց հետո՝ հանել տապակից։

Այսպիսի ամենանուրբ խնձորով թխվածքը կդառնա ձեր սիրելիներից մեկը, այն այնքան համեղ է։
Բարի ախորժակ:







